«Բաբաջանյանը գործիք է, Հոկտեմբերի 27-ով կատարվողը՝ խայտառակություն». Վազգեն Մանուկյանն արձագանքում է մեղադրանքներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.09.2026 | 17:54
Արարատ Միրզոյանն ու Լատվիայի ԱԳ նախարարը արձանագրություն են ստորագրել
07.09.2026 | 17:42
Բաքուն Սոթքի հանքավայրի ադրբեջանական հատվածում իրականացրել է առաջին հորատապայթեցման աշխատանքները
07.09.2026 | 17:24
Ուիթքոֆի և Քուշների մասնակցությամբ բանակցությունները՝ «քայլ դեպի խաղաղություն»․ Կրեմլ
07.09.2026 | 17:13
Պեսկովը հայտնել է, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպման արդյունքներով ՌԴ-ն ու Հայաստանը կուսումնասիրեն առևտրային հարցերը
07.09.2026 | 17:10
Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակը՝ ՀՀ-ի համար վիզայի ազատականացման ժամկետի մասին
07.09.2026 | 16:58
Երևանի գերեզմանատան հարակից տարածքում «ԱԿ-47» ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերվել
07.09.2026 | 16:47
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
Բոլորը

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը պատրաստվում է մոտ օրերս հանդիպում նախաձեռնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ քննարկելու իր հետագա պաշտոնավարման հարցը։

«Ես արդեն ասել եմ, որ ցանկացած պահի վարչապետը կարող է հրավիրել և ասել, որ մենք միասին աշխատել չենք կարող, և ես ինքս դուրս կգամ: Բայց քանի որ նման հարց է առաջանում, ես ինքս նման հանդիպում կնախաձեռնեմ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Վազգեն Մանուկյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին պաշտոնանկ անելու պահանջով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ըստ նրա՝ Մանուկյանը, զբաղեցնելով ապաքաղաքական պաշտոն, քանիցս հանդես է եկել քաղաքական ընդգծված կողմնակալ հայտարարություններով:

Վազգեն Մանուկյանն այսօր անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է հիմա բարձրացվում իր պաշտոնանկության հարցը, ասաց. «Երևի իմ ելույթներն իրենց դուր չի գալիս, հետո և՛ ՀՀ-ում, և՛ Արցախում ինքնուրույն մտածող մարդկանցից ուզում են ազատվել, ստեղծել մի հասարակություն, որտեղ բոլորը ենթակա են: Ես չեմ տեղավորվում այդ նկարի մեջ»։

Մանուկյանի այսօրվա ասուլիսի հիմնական մասը նվիրված էր պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից իր հասցեին հնչեցված մեղադրանքներին։ Հիշեցնենք, որ նախօրեին Factor.am-ի հետ զրույցում Բաբաջանյանը Վազգեն Մանուկյանին մեղադրել էր Նաիրի Հունանյանի հետ կապի և Հոկտեմբերի 27-ի ոճրի ձևավորման գործում մասնակցություն ունենալու համար:

«Իշխանության ներսում հանրային խորհրդի ղեկավարի պաշտոնում նշանակվել է մի անձ, որը երկրորդական դեր չի խաղացել Նաիրի Հունանյանի նպատակադրման և իրագործման գործում։ Չեմ կարող ասել՝ մղել է նման հացագործության, բայց վստահաբար կարող եմ ասել, որ նա նրա պատկերացումները գծագրել է, որը, ի վերջո, հանգեցրել է ոճրագործության նմանատիպ ակտի»,- ասել էր Արման Բաբաջանյանը։

Վազգեն Մանուկյանն այսօր այդ հայտարարություններին արձագանքեց շատ կոշտ. «Ինքը գործիք է, և կարծում եմ, որ ոչ բոլորը կհամաձայնվեին այդպիսի գործիք լինել»։

Factor.am-ի հետ զրույցում պատգամավոր Արման Բաբաջանյանն ասել էր նաև, որ Նաիրի Հունանյանը, նախքան Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, քանիցս եղել է Վազգեն Մանուկյանի տանը: Վերջինը պատգամավորի այս պնդումը հերքեց. «Նաիրի Հունանյանի հետ առնչվել եմ 1988-ականների շարժման ժամանակ, որովհետև ես Ղարաբաղ կոմիտե էի ներկայացնում, ինքը՝ ուսանողական շարժումը: Հետո եկել է, ուզեցել է ընդունվել ԱԺՄ, մենք որոշել ենք, որ չարժի, որ ինքը դառնա մեր կուսակցության անդամ։ Մեր տանը չի եղել, ոչ մի հարաբերություն չի եղել, այդ ամենն իր հետևում թաքցնում է քաղաքական նպատակներ»։

Վազգեն Մանուկյանը նաև լրագրողներին հորդորեց պահանջել Նաիրի Հունանյանի և Արման Բաբաջանյանի միջև կայացած հանդիպման ձայնագրությունը։ Ասաց՝ ինչո՞ւ պիտի հավատա Բաբաջանյանի խոսքերին։ Բացի այդ՝ Վազգեն Մանուկյանը խայտառակություն որակեց այն, ինչ այսօր կատարվում է Հոկտեմբերի 27-ի գործի շուրջ:

«Հոկտեմբերի 27-ի գործը, մի խայտառակություն էլ դա է, քաղաքական գործ են բացում մի ամոթալի ձևով: Եթե անհրաժեշտություն կա, կարող են գործը վերաբացել, բայց այն, ինչ կատարվում է, ուղղակի խայտառակություն է»,- ասաց Հանրային խորհրդի նախագահը:

Արդյո՞ք Վազգեն Մանուկյանը շարունակում է Նաիրի Հունանյանին և նրա խմբին մի խումբ ռոմանտիկներ որակել՝ պարզ չէ։ Նա այդ հարցին չպատասխանեց:

Նշենք նաև, որ Վազգեն Մանուկյանի կինը դիմել էր ՀՀ Գլխավոր դատախազություն՝ պահանջելով պարզել Արման Բաբաջանյանի ֆինանսական աղբյուրները։ Դատախազությունն այս դիմումին ընթացք չի տվել։ Լրագրողներից մեկը Վազգեն Մանուկյանին հարց ուղղեց կնոջ այս քայլի մասին, նա էլ հորդորեց դիմել կնոջը՝ Վարդուհի Իշխանյանին։

Հավելենք, որ Արման Բաբաջանյանն էլ իր հերթին է Վարդուհի Իշխանյանի գրառումը ուսումնասիրելու համար դիմել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան