Հատուկ քննչական ծառայությունը պաշտոնեական կեղծիք կատարելու համար մեղադրվող դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց չի կիրառել: Այս մասին, ի պատասխան Factor.am-ի հարցի, ասաց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավոր Դավիթ Գրիգորյանին:

