«Ականատես» դիտորդական առաքելությունն Արցախում իր գործընկեր «Քաղաքացիական հաբ» հասարակական կազմակերպության հետ համատեղ Արցախի Հանրապետությունում 2019 թ․ սեպտեմբերի 8-ին կդիտարկի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները. տեղեկացնում է առաքելության հասարակայնության հետ կապերի բաժինը: ««Ականատես»-ի շուրջ 80 կարճաժամկետ դիտորդներ Արցախից և Հայաստանից կդիտարկեն քվեարկության նախապատրաստման, քվեարկության ընթացքի և արդյունքների ամփոփման գործընթացները Արցախի Հանրապետության 40 տեղամասերում։ Բացի տեղամասերից շրջիկ դիտորդների …

