Թուրքիան արգելափակում է քրդերի մասնակցությունը Սիրիայում խաղաղ կարգավորման գործընթացին

Լուրեր

07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հույս է հայտնել, որ Սիրիայի հակամարտության միջնորդները կկարողանան հիմքեր ստեղծել հակամարտության քաղաքական կարգավորման համար: Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ Թուրքիայի վերջին ներխուժման արդյունքում տեղահանվածների թիվը հասել է 180 հազարի. հաղորդում է amerikayidzayn.com-ը:

Սիրիայի քրդերը պնդում են, որ թուրքական զորքի վերջին ներխուժումը հյուսիսային Սիրիա նպատակ էր հետապնդում ցեղասպանություն իրականացնել Սիրիայի քրդերի դեմ: Սիրիայի դեմոկրատական խորհուրդի ղեկավար Իլհամ Ահմեդը կոչ է արել որքան հնարավոր է շուտ թուքր-սիրիական սահմանին տեղակայել միջազգային զորքեր՝ էթնիկ զտումներն ու ցեղասպանությունը դադարեցնելու համար:

Վաշինգտոն կատարած իր այցի ընթացքում Սիրիայում քրդերի առաջնորդը նշել է, որ թուրքական բանակն ու վերջինիս կողմից հովանավորվող զորամիավորումները սպանել են Սիրիայի դեմոկրատական ուժերի շուրջ 400 քուրդ զինյալների՝ դրանով փաստորեն թուլացնելով վերջիններիս կարողությունը դիմադրելու Դաեշ-ին: Ըստ նրա ՝ հարձակման արդյունքում սպանվել են նաև 500 քաղաքացիական անձինք, իսկ հազարավոր մարդիկ՝ վիրավորվել: Նա կոչ է անում Պենտագոնին միջոցներ ձեռնարկել հետագա արյունահեղությունը դադարեցնելու համար: Հարձակման հետևանքով շուրջ 180 հազար մարդ տեղահանվել են իրենց տներից՝ ապաստանելով իրենց հարազատների մոտ կամ ժանմանակավոր կացարաններում:

Միևնույն ժամանակ Ժնևում ընթանում է Սիրիայի սահմանադրական խորհրդի նիստը՝ միջնորդների, Սիրիայի հակամարտության կողմերի ու հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիոս Գուտերեսը հակամարտող կողմերի հանդիպումը որակել է լավ հիմք առաջընթացի համար: Նա հույս է հատնել, որ դա կհանդիսանա առաջին քայլը դեպի քաղաքական կարգավորում, որը կփակի Սիրիայի ժողովրդի ողբերգական այս էջը և հնարավորություն կստեղծի բոլոր սիրիացիներին անվտանգ վերադառնալու իրենց հայրենի բնակավայրերը:

Սակայն քրդերը, որոնք կարևոր դեր են խաղացել Դաեշ-ի դեմ պայքարում , նշում են, որ ընդգրկված չեն Սիրիայի սահմանդրության մշակման հարցում Թուրքիայի վետոյի պատճառով:

Թուրքիան դիտարկում է քուրդ զինյալներին որպես ահաբեկիչեր և ջանքեր գործադրում վերջիններիս Սիրիայի բանակցային գործընթացից հեռացնելու համար: