Արցախի պետնախարարը հանդիպում է ունեցել  «Արցախի Երիտֆորում-2019» ամենամյա ծրագրի մասնակիցների հետ

Լուրեր

08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը Մարտակերտի շրջանի Վանքի համայնքում հանդիպում է ունեցել  «Արցախի Երիտֆորում-2019» ամենամյա ծրագրի մասնակիցների հետ:

Գրիգորի Մարտիրոսյանը կարևորել է երիտասարդական միջոցառման անցկացումը՝ որպես ուժեղ կողմ ընդգծելով ժամանակակից տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման, ինքնադրսևորմանն ուղղված դասընթացները, միասնական ճակատով խնդիրները վերհանելու և լուծումներ առաջարկելու կարողությունը:

Պետական նախարարն ընդհանուր գծերով ներկայացրել է Արցախի տնտեսական քաղաքականությունը, խոսել հեռանկարային ծրագրերից՝ շեշտելով, որ հաջողության հիմքն այդ ծրագրերում  երիտասարդների ակտիվ ներգրավվածությունն է:

Գրիգորի Մարտիրոսյանն Արցախի համայնքներում երիտասարդների աշխատանքային հնարավորություններն ընդլայնելու, ձեռնարկությունների ստեղծմանը խթանելու նպատակով երիտֆորումի մասնակիցների շրջանում հայտարարել է գործարար ծրագրերի մրցույթ՝ հաջողված 3 ծրագրերի համար 300 հազար դրամ մեկնարկային կապիտալով:

Հանդիպումը շարունակվել է հարց ու պատասխանի ձևաչափով: Պետական նախարարը պատասխանել է սոցիալական, ներդրումային քաղաքականությանը, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն առնչվող տասնյակ հարցերի: