Պաշտոնական Բաքուն պետք է հստակ հայտարարի, որ հայկական կողմի վերջին հայտարարությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև հանդիպումների անցկացման հնարավորություն չեն թողնում: Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում այս մասին ասել է այդ երկրի ԱԳ նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուղարովը: Ըստ նրա՝ մինչև պաշտոնապես չհերքվեն Ստեփանակերտում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունները, Ադրբեջանն այդ հանդիխումների նպատակահարմարությունը չի տեսնում: «Ի՞նչ …

