Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանն այսօր «Երևան, իմ սեր» հիմնադրամում ներկա է եղել «Առողջություն» ամսագրի և հիմնադրամի համատեղ նախագծի շնորհանդեսին։ «Նախագծի շրջանակում համացանցում իրականացվելու է հատուկ կարիքների և առողջական խնդիրների վերաբերյալ իրազեկման արշավ։ Այն նպատակ ունի հանրությանը մատչելի կերպով ներկայացնել տարբեր հիվանդությունների և զարգացման հապաղումների մասին՝ շեշտելով հասարակության մեջ բոլոր մարդկանց ներգրավման անհրաժեշտությունը, ինքնուրույն և …

