Կառավարությունը հաստատեց Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարությունը և պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 2019–2023 թվականների գործողությունների ծրագիրը։ Ծրագիրը Կառավարությանը ներկայացրեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։ Նախարարը նկատեց, որ ռազմավարության համար հիմք է հանդիսացել Կառավարության ծրագիրը։ «14 ոլորտներ են ընդգրկված ռազմավարությունում, այդ ամբողջը ծածկում է պետական ֆինանսների կառավարման համակարգը, թվով 27 բաղադրիչներ են առանձնացված …

