Մի շարք շենքեր՝ նախկինում գործարաններ, սեփականաշնորհվել են․ դրանք ի՞նչ են արվելու․ Էրիկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Կառավարության նիստի ժամանակ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը նկատեց, որ Երևանում, սկսած 90-ականներից, մի շարք գործարաններ մասնավորեցվել են, որոնք հետագայում վաճառվել են։

«Գործարանները մասնավորեցրել են հստակ պայմաններով՝ աշխատատեղ ստեղծելու և արտադրամասեր աշխատացնելու համար, և դրանց ճնշող մեծամասնությունը հետագայում կամ ուղղակի որպես շենք-շինություն վաճառվել է, կամ մինչ այժմ այդ սեփականատերերի մոտ է, որոնք մինչ այսօր չեն կատարել այդ պարտականությունները։ Հստակ ուղղություն ունե՞նք, թե այդ շինություններն ինչ են արվելու, օրինակ՝ Շենգավիթում, Էրեբունիում մի շարք շենքեր՝ նախկին գործարաններ, 90-ականներից սկսած սեփականաշնորհվել են հստակ պայմաններով»,- դիմելով տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանին՝ հարցրեց Գրիգորյանը։

Տերտերյանը նկատեց, որ ամեն կոնկրետ դեպքի համար որոշակի գործընթացներ են իրականացնում՝ հաշվի առնելով դրանց իրատեսությունը։

«Մենք պետք է հարցին ավելի կոմպլեքս նայենք։ Այս խնդիրը քննարկվում է ոչ միայն Պետական գույքի կառավարման և հատկապես ներկայացվող հայեցակարգի շրջանակում, այս դիսկուրսը տարվում է նաև մի քիչ ավելի լայն հարթությունում»,- նշեց Տերտերյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։