ՀՀ ԱԳՆ-ն հաստատեց Աշոտ Կարապետյանի մահվան մասին լուրը
Հասարակություն
28.11.2019 | 15:01Մեզ մոտ առկա նախնական տվյալներով՝ Երևան քաղաքի վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանի մահվան մասին լուրը համապատասխանում է իրականությանը։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեռևս անհայտ հանգամանքներում, ինչ-որ շինությունում գազի պայթյունի հետևանքով տեղի է ունեցել փլուզում և դրա հետևանքով մահացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը: