27-ամյա կինը ձերբակալվել է՝ թմրամիջոցի իրացմանն օժանդակելու կասկածանքով. ՔԿ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության վարույթում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել է թմրամիջոցի իրացմանն օժանդակող անձի ինքնությունը, մեխանիզմը:

«Ըստ քրեական գործով ձեռք բերված տվյալների՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ մեղադրվող անձը, գտնվելով քրեակատարողական հիմնարկում, շարունակել է զբաղվել թմրամիջոցների, մասնավորապես՝ MDMB(N)-2201 տեսակի թմրամիջոցի՝ ապօրինի իրացմամբ:

Կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է թմրամիջոցի ապօրինի շրջանառության մեխանիզմը, թմրամիջոցի ձեռքբերմանն ու իրացմանն օժանդակած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի բնակչուհի՝ ծնված 1992 թվականին, ինչպես նաև բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթա:

Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՔԿ հիմնարկում գտնվող անձը 27-ամյա կնոջ միջոցով, ով հիշյալ կալանավորի ընկերուհին է, թմրամիջոցը թաքցրել է Երևան քաղաքի տարբեր վայրերում և դրանք հասցեատերերին տրամադրվել են այն դեպքում, երբ գնորդները նրա կողմից տրամադրված վճարային հաշվեհամարներին փոխանցել են պահանջվող գումարը:

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 27-ամյա կինը հայտնաբերվել է և ձերբակալվել՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությանն օժանդակելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ թմրամիջոցի ապօրինի իրացմանն առնչություն ունեցած այլ անձանց, ձեռք բերման աղբյուրը, ինչպես նաև` քննության համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ պարզելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում: