ՔԿ-ն մանրամասներ է հաղորդում երեխաների առքի կասկածանքով ձերբակալված կնոջ մասին

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հաղորդում երեխաների առքի կասկածանքով ձերբակալված կնոջ մասին.

«ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննություն է տարվում՝ օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեկ անձ ձերբակալվել է՝ խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կազմակեպելու փորձի կասկածանքով:

2019թ. նոյեմբերի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի վարույթ է ընդունվել որդեգրման գաղտնիքը հրապարակելու, որդեգրման համաձայնություն տալուն հակելու, խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքի կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի, առևտրային կաշառք տալու, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործը:

Նախնական տվյալներով՝ Հայաստանում գործող բժշկական կենտրոնի և պետական հաստատությունների մի շարք ծառայողներ 2016-2018 թվականների ընթացքում ուղղակի դիտավորությամբ, շահադիտական դրդումներով, թվով 12 ծննդկանների հակել են որդեգրման նպատակով իրենց երեխաներից հրաժարվելուն և իրենց կամքին հակառակ որդեգրման համաձայնություն տալուն։

Նախաքննության ընթացքում իրականացված անհետաձգելի և մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում խնամքը ստանձնելու նպատակով երեխաների առքը կազմակեպելու փորձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-38-168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Երևան քաղաքի` 1976 թվականին ծնված բնակչուհի:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ ապօրինի որդեգրման գործընթացին մասնակից բուժհաստատությունների, պետական պատասխանատու հիմնարկների համապատասխան աշխատակիցների, ինչպես նաև տուժողների ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում: