ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների աչալրջության շնորհիվ կանխվել է քրեակատարողական հիմնարկի տարածք արտանետված թմրամիջոցներով փաթեթի փոխանցումը դատապարտյալների խուց: Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, քրեակատարողական հիմնարկի մասնաշենքի 3-րդ հարկում տեղակայված թիվ 29 խցի դատապարտյալների կողմից ձկան թելով կապված և արգելապատնեշից դուրս նետված հանգույցին անհայտ անձինք ամրացրել են փաթեթ, որն այնուհետ արտանետել են հիմնարկի տարածք: Մինչ …

