Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր այցելել է «Նորք–Մարաշ» բժշկական կենտրոն` ծանոթանալու ծառայություններին, բարեփոխումներին և գործունեությանը: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից: Նախարարի խոսքով՝ «Նորք–Մարաշ» բժշկական կենտրոնը համարվում է Հայաստանի սրտաբանության օրրանը: Այնտեղ Իրականցվում է անհետաձգելի, ամբուլատոր, ստացիոնար և դիսպանսեր բժշկական օգնություն՝ երեխաների և մեծահասակների համար։ Կենտրոնում գործում է առիթմոլոգիական կլինիկա, որն ապահովում է բարձր տեխնոլոգիական …

