Չեմ բացառում՝ առավել ծանր հանցագործությունների դրվագներ կունենանք. Դատախազը՝ Միհրան Պողոսյանի գործի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
28.11.2026 | 16:50
Ոսկեպարում հրդեհ է բռնկվել․ այրվել է 2.5-3 հեկտար խոտածածկ տարածք
28.11.2026 | 16:28
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը
28.11.2026 | 16:00
Ձմռանը մեծանում է շմոլ գազից թունավորման վտանգը․ ինչ է հորդորում Փրկարար ծառայությունը
28.11.2026 | 15:45
Աֆղանստանում դպրոցի մոտ պայթյունի հետևանքով 7 աշակերտ է զոհվել, ավելի քան 90-ը՝ վիրավորվել. Associated Press
28.11.2026 | 15:21
Երևանում որոշ փողոցներ ժամանակավորապես կփակվեն Ամանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված
Բոլորը

ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի կալանքը վերացնելու մասին ՌԴ-ում կայացված որոշումը նոր չէ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«Երբ որ երկիրը մերժում է արտահանձնումը, այլևս ոչ մի վայրկյան չի կարող որևէ մեկին կալանքի տակ պահել, դա նոր բան չէ։ Այդ առումով մենք դեռ շարունակում ենք մեր քննարկումները մեր գործընկերների հետ։ Նկատի ունենալով նաև որ քրեական գործ կա, որը ակտիվ փուլում է գտնվում չեմ բացառում, որ նոր, առավել ծանր հանցանքների դրվագներ կունենանք այդ առումով և բնականաբար, հանցանքի ծանրությամբ պայմանավորված հույս ունենք, որ մեր գործընկերները իրավական և արդարացի մոտեցում ցույց կտան»,- ասաց նա։

Դատախազը նաև ասաց, որ իր մոտ էլ կան նույն հարցերը, թե Միհրան Պողսյանին ՀՀ-ին արտահանձնելը ինչպես կարող է ազդել ՌԴ-ի ինքնիշխանության վրա, ասաց՝ հարցի պատասխանը փորձում են ստանալ իրենց գործընկերներից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան