«Գևորգ Կոստանյանն ինձ խոստացավ, ասաց՝ պարոն Մանուկյան, Մարտի 1-ի գործը ես բացահայտելու եմ»․  Արամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցն է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը

-Պարոն Մանուկյան, կառավարությունը մտադիր է ևս մեկ հարկ մտցնել՝ առողջապահական հարկ։ Ինչպե՞ս եք վերաբերվում դրան։

-Մտածել եմ այդ հարցի շուրջ և պատասխանս հետևյալն է՝ կառավարությունը ոչ թե ընտրողական բարեփոխումներ պետք է անի․․․ Շատ լավ է, որ նախարարը բարեփոխումների հեղինակ է, քեֆս գալիս է, իր նախաձեռնողականությունը լավն է։ Այդպիսի նախաձեռնություններ անում են Հակոբը Արշակյանը և Արայիկը Հարությունյանը։ Կարևոր չէ, որ սխալ կամ ճիշտ են անում։ Կարևորն այն է, որ հեղափոխության ոգու մեջ բարեփոխումներ են առաջարկում։ Հիմա ժամանակը, թիմը, քննադատությունը կճշտեն՝ ճի՞շտ են, թե սխալ։ Իմ մոտեցումը հետևյալն է՝ կառավարությունը չի հրապարակում իր ռազմավարությունը։ Թորոսյանը, Արշակյանը, Հարությունյանը պետք է մի գաղափարախոսության զինվորը լինեն իրենց բնագավառում։ Չի կարող առողջապահությունը լինի լիբերալ, իսկ կրթության նախարարության մեջ պետության դերը լինի ավելի շատ։ Նիկոլ Փաշինյանը «իզմ»-երից վախենում է, և հայտարարել է, որ «իզմ»-եր չի ընդունում։ Բայց «իզմ»-երը վախենալու բան չեն։ «Իզմ»-ը պետության ռազմավարությունն է իր տնտեսությունը վարելու համար։ Մասնավորապես՝ որքանո՞վ է ազատական այդ բնագավառը և որքա՞ն է պետության մասնաբաժինը առողջպահության, կապի, տրանսպորտի, բանակի, կրթության մեջ։ Այս ռազմավարությունը, դիրեկտիվը՝ հին տերմինով ասեմ,  չկա։ Իշխանությունը, կառավարությունը մի օր պիտի որոշեն՝ տնտեսությունը վարում են շուկայակա՞ն օրենքներով․․․

-Գուցե ռազմավարություն  չկա, որովհետև «ի՞զմ» չկա․․․

-«Իզմ»-ից չեն կարող խուսափել, «իզմ»-ը տվյալ իշխանության երկրի տնտեսությունը վարելու մեթոդն է։ Իրենք բախվելու են այս խնդրի հետ՝ ո՞րն է պետության մասնաբաժինը։ «Իզմ»-երից խուսափելը չի կարող երկար տևել։

-Հնարավոր չէ՞ սոցիալիստ լինել այնտեղ, որտեղ հնարավոր է սոցիալիստ լինել, և լիբերալ՝ այնտեղ, որտեղ հնարավոր է լինել լիբերալ։

-Դա պետք է հայտարարվի։ Դա պետք է բաց քաղաքականություն լինի, որովհետև չի կարող Արսեն Թորոսյանը հարկերը բարձրացնել, իսկ կրթության նախարարը՝ հարկերը իջեցնել։ Պետությունը պետք է ունենա միասնական քաղաքական մոտեցում, թե ինչ մոդելով է աշխատում մասնավորի հետ, ինչքանո՞վ է պետությունը քիթը խոթելու դպրոցի, հիվանդանոցի, բուհի, մանկապարտեզի, ճանապարհաշինության, սոցապի գործերի մեջ։ Ռազմավարության պակասը խանգարելու է լավ մտադրություն ունեցող ռեֆորմատորներին։

-Պարոն Մանուկյան, ՀԱԿ-ը հաճախ է ասում, որ ինքը ընդդիմադիր քաղաքական ուժ է Նիկոլ Փաշինյանի համար։ Դուք ինչի՞ն եք ընդդիմադիր։

-Նոր այն ինչ ասում էի, ի՞նչ էր։ Կարծես թե ընդդիմությունը կառավարության սխալները քննադատելու համար է։ Մեր մոտեցումը հետևյալն է, մենք ուզում ենք, որ իրենք հաջողեն։ Մենք ուզում ենք այն հեղափոխությունը, որը բարձր տոկոսով մանդատ է տվել այս իշխանությանը, այդ մանդատն օգտագործի ի բարիք հայ ժողովրդի, բարձր ռեյտինգ միջազգային կառույցներում և հաջողի հեղափոխության նպատակը։ Մենք ուզում ենք իրենց հաջողությունը, բայց մենք ամենևին կույր չենք ձևանա քննադատելու իրենց կիքսերը, որ հաճախ լինում են։ Չգիտեմ այդ հարցը տալու եք, բայց Փաշինյանի իտալական ելույթը մի քանի սխալ էր պարունակում իր մեջ, կոպիտ սխալներ ես կասեի։ Մենք իսկապես մտահոգ ենք այդ հայտարարությունների առումով։ Մենք չենք խուսափում էդ իր առաջադրած խնդիրներին պատասխանել։

-Նկատի ունեք Փաշինյանի այն հայտարարությու՞նը, որ «ղեկավարը, որը չունի ժողովրդի վստահությունը, չարիք է երկրի համար այնպես, ինչպես չարիք են եղել բոլոր ղեկավարները՝ սկսած 1996 թվականից, երբ առանց ժողովրդի վստահության տիրացել են իշխանության և փորձել են պահել այդ իշխանություն»։

-Դա, որ 2006-ին է սկսվել շարժումը, որ Լևոն Տեր-Պետրոսյանը 2008-ին է վերադարձել քաղաքականություն, որ 2011-ին էր հոդվածներ գրում ՀԱԿ-ի դեմ։ 2011-ի դեկտեմբերին մենք միասին քարոզարշավ էինք կազմակերպում, 2012-ին միասին մտել ենք պառլամենտ։ Ես ու Նիկոլը 4-րդ, 5-րդ համարներն էինք։ Ամբողջ 2008-ը և դրանից հետո միասին ենք անցկացրել։ Սեփական կենսագրության սրբագրելը սիրուն բան չէ, լուրջ բան չէ։ Ես ուզում եմ Նիկոլ Փաշինյանը որպես վարչապետ իրեն չպահի այնպես, ինչպես պահում էր որպես կուսակցության ղեկավար, շարժման ղեկավար։ Մի քիչ ավելի լուրջ է պետք վերաբերվել անցյալին։ Ավելին ասեմ՝ եթե 96-ի մասին է խոսում, ես առաջարկում եմ բացել 1996-ի ընտրությունների բոլոր փաստաթղթերը, քննարկել, վերջնական որոշում կայացնել, թե ինչ է տեղի ունեցել և հայտարարություն անել։ Թե չէ այսպես, որպես վարչապետ արած հայտարարությունը օդում կախված չի կարելի թողնել։ Եվ ի տեղեկություն մի երկու թիվ ասեմ մեր հասարակությանը, 96-ին տեսեք, թե ինչ տեղի ունեցավ, շատերը մոռացել են, թարմ ականջները չգիտեն, թե ինչ է տեղի ունեցել, որովհետև նրանք լսել են Ռոբերտ Քոչարյանի հակաքարոզը ՀՀՇ-ի նկատմամբ։ Սեպտեմբերի 22-ին ընտրություններ են տեղի ունեցել, 25-ին Վազգեն Մանուկյանը հարձակվել է խորհրդարանի վրա, բռնություն է կիրառել այն ուժը, որն, իր ասելով, հաղթել է։ Երեք օր հետո ինչո՞ւ ես մտնում խորհրդարան, եթե դիմել ես ՍԴ, եթե ունես բողոքներ և ԿԸՀ-ն դեռ չի հրապարակել արդյունքները, հրապարակում է սեպտեմբերի 29-ին։ Այսինքն, ԿԸՀ որոշումը չեղած, հաղթող թեկնածուն իր թիմով, դաշնակցականների աջակցությամբ մտավ պառլամենտ ջարդուփշուր արեց։ Դրանից հետո Վազգեն Մանուկյանը բազմիցս եղել է իշխանության կողմից, մեդալ է ստացել, Հանրային խորհրդի նախագահ է եղել, մի տեղ մի անգամ մի հատ դատական գործ կամ բողոք չի արել։ Էլ չեմ ասում, որ Ռոբերտ Քոչարյանը երկու ձեռքով կերազեր գտնել կեղծիքներ, դատեր բոլոր բնագավառներում՝ ընտրական, տնտեսական, ցանկացած բնագավառում։ Նրա երազանքն էր Լևոն Տեր-Պետրոսյանին վնասել։ Ուրեմն կեղծիքներ եղել են, դրանց համար կեղծիքների հեղինակները պատժվել են, 5-6 տեղամասերում եղել են խախտումներ, և իշխանությունը, Լևոն Տեր-Պետրոսյանն է դատի տվել այդ մարդկանց, որոնք պատժվել են։ ԿԸՀ-ում կար 18 անդամ, որը բազմակուսակցական էր, երբեք դրանից հետո չի եղել այդքան բազմակուսակցական։ 9 կուսակցություն էին ներկայացված ԿԸՀ-ում, որոնց մեծ մասն ընդդիմությունից էր, նրանք քվեարկել են ընտրությունների արդյունքներին 16 կողմ, 2 դեմով։ Իսկ Երևանի ընտրական հանձնաժողովի նախագահը դատվեց ուղղակի էդ խախտումների համար, խախտումներ եղել են երկկողմ։ Երբ տեղամասերը բացվեցին, Վազգեն Մանուկյանի օգտին արված խախտումներն ավելի շատ էին։ Գագիկ Հարությունյանի հայտարարությունը հիշեց, որ վերջերս արեց։ Նա ասում է, որ իր վրա աննախադեպ ճնշումներն սկսվել են 2013 թվականից։ Իսկ այն ժամանակ այդպիսի բան տեղի չի ունեցել։ Եթե եղել են կեղծիքներ երկկողմանի կամ ներքևում, ապա դրանք ամենևին իշխանության և համակարգի հետ կապ չեն ունեցել և դրանք չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Ես առաջարկում եմ 90 թվականի մայիսից մինչև հիմա ինչ հանձնաժողով ուզում են ստեղծեն, ում ուզում են հարցաքննեն, ինչ ուզում են անեն, բայց վերջնականապես մի եզրակացության գան, որ Նիկոլն այսպիսի սխալ հայտարարություններ չանի, պատմականորեն սխալ։

-Պարոն Մանուկյան, անդրադառնանք Մարտի 1-ին։ Հավանաբար տեղյակ եք, որ մեղադրանք է առաջադրվել նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին։ Դուք դեպքերի նման զարգացում կանխատեսու՞մ էիք։

-Չէ, այսպիսի զարգացում չէի սպասում։ Բայց մի դեպք հիշեմ։ Երբ Գևորգը նշանակվեց գլխավոր դատախազ, մենք դեմ էինք, իհարկե, ինքը եկավ մեր խմբակցություն, զրուցեցինք, ինքը խոստումներ տվեց առույգ, դերասանական ոճով, համոզեց, որ ինքն ուզում է ինչ-որ բան անել։ Կարող էր, թե՝ ոչ, չէինք հավատում։ Ես կազմակերպեցի Մարտի 1-ի զոհերի բոլոր հարազատների հանդիպումը դատախազի հետ հենց նրա աշխատասենյակում։ Գևորգ Կոստանյանն ինձ խոստացավ, ասաց՝ պարոն Մանուկյան, տես ծնողների ներկայությամբ խոստանում եմ, տղամարդու խոսք եմ տալիս, որ սայլը տեղից կշարժվի, Մարտի 1-ի գործը ես բացահայտելու եմ։ Շշմել էինք, Սերժի իշխանության ժամանակ գլխավոր դատախազն ասում է՝ գործը բացելու եմ։ Ծնողները ոգևորվեցին, ուրախացան, ասեցինք՝ կարո՞ղ է եկել է ինչ-որ հալոցքի պահ, կիսառեֆորմների պահ, կամ իշխանությունները թույլ են տվել, որ Մարտի 1-ը մի քիչ առաջ գնա։ Ուրախացանք։ Բայց հետո կամաց-կամաց համոզվեցինք, որ ոչ միայն չկա այդ բացահայտումը, այլև հենց այդ խոստումը տալու ժամանակ ինքը զբաղված էր Մարտի 1-ի գործի ծածկադմփոցով։ Էն որ Մարտի 1-ից առաջ եղել է 0038, գիտենք, Մարտի 1-ին ի՞նչ է եղել՝ վկան ու մասնակիցն ենք, բայց այն, որ Մարտի 1-ից հետո ամբողջ իշխանությունը Ալիկ Սարգսյանի, Գևորգ Կոստանյանի, Գևորգ Մհերյանի նախագահությամբ կեղծիքներ են սկսել փաստաթղթերի հետ կապված․․․ Ամբողջ տարին, 7 ամիս նրանք զբաղված են եղել փաստաթղթեր կեղծելով։ Հին փաստաթղթերը հեչ են արել, հին նյութերը, հին փաստերը մի կողմ են դրել և հետին ամսաթվերով սարքել են գործեր, որոնք մատուցել են փաստահավաք հանձնաժողովին ու միջազգային կառույցներին։ Իրենք, նաև Գևորգ Կոստանյանը ղեկավարել են Մարտի 1-ից հետո գործընթացի ամբողջ պրոցեսը։ Իհարկե, ոչ մեկս այդքան բան չգիտեր։

Մհեր Արշակյան

Մանրամասները՝ տեսանյութում: