Նոր ձևաչափի ներկայացում՝ վերանորոգման կարոտ տանիքի ներքո․ Գյումրիի տիկնիկային թատրոնում լավատես են

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Գյումրու Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնը իր հանդիսատեսին է ներկայանում  նոր ձևաչափով՝  նվագախմբի մասնակցությամբ ներկայացմամբ։ Բեմադրված է «Կարմիր գլխարկով գայլը» ներկայացումը, որն ուղեկցվում է կենդանի երաժշտությամբ։

«Այս ներկայացմամբ փորձեցինք համագործակցել «Նռանէ» բենդի հետ ու երաժշտական ձևավորումը եղավ իրենցը, ներկայացումն արեցինք կենդանի երաժշտությամբ։ Իրենք նվագեցին, մեր դերասանները ներկայացումը խաղացին։ Ձևաչափը նոր է,  ամբողջ Հայաստանում չկա նման ձևաչափ, որ տիկնիկային ներկայացման ընթացքում երաժիշտները կենդանի նվագեն։ Հատուկ ներկայացման համար նաև երգեր են  գրվել»,- Factor.am-ի հետ զրույցում նշեց Գյումրու Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Արմենուհի Մանուկյանը՝ նշելով, որ նման ներկայացում տեսել է Իտալիայում, որից հետո էլ միտք է առաջացել Հայաստանում իրականացնելու։

«Ես սիրահարվեցի Իտալիայի թատրոնի գաղափարին, իրենց մոտ շատ հաճախ  էին դա անում, և որոշեցի՝ ինչու մենք էլ չունենանք։ Ու փորձեցինք։ Առաջարկեցի «Նռանէ» բենդին և միասին սկսեցինք աշխատել։ Իհարկե, եթե նորարարություն ես անում, որի մեջ երբեք չես եղել փորձերի ընթացքում, որոշակի խորթություն կար, բայց արդեն ներկայացումների ընթացքում ամեն ինչ նորմալ էր»,- ներկայացրեց Արմենուհի Մանուկյանը։

Նոր ներկայացումը մեծ ոգևորությամբ է ընդունել նաև հանդիսատեսը։

«Ձևաչափը նոր է, և պահանջարկ կա հանդիսատեսի մոտ։ Չէի էլ ասի, որ մեծամասամբ երեխաներն են գալիս, քանի որ նաև կենդանի երաժշտություն է, մեծահասակներին ևս հետաքրքիր է։ Ներկայացումը շատ լավ ընդունվեց, որովհետև և՛ ներկայացում էին դիտում, և՛ կենդանի համերգ լսում»,- ասաց Արմենուհի Մանուկյանը։

Բացի բենդի առկայությունից, «Կարմիր գլխարկով գայլն» ինքին  ներկայացում է նոր հնչերանգով, որտեղ բոլորին հայտնի չար գայլը անսպասելիորեն դարձել է բարի։

«Ներկայացման շեշտը գայլի վրա է դրված: Շատ հաճախ չար կերպարներին չար ընդունում ենք, չար էլ ճանապարհում։ Փորձեցինք այս պարագայում գայլին բերել որպես դրական կերպար, ինչը երեխաների մոտ նորություն էր, ու նաև շատ լավ ընդունվեց, սիրեցին գայլին»,- ասաց մեր զրուցակիցը։

Գյումրու տիկնիկային թատրոնի տնօրենի հետ զրույցի ընթացքում պարզեցինք, որ թատրոնի  շենքն ունի հիմնանորոգման կարիք։ Այս տարի քաղաքապետարանի հատկացրած միջոցներով վերանորոգվել է բեմը, որոշ աշխատանքներ էլ արել է թատրոնն իր ուժերով, սակայն ամենակարևոր խնդիրը տանիքի հիմնանորոգումն է, որը շարունակում է մնալ անմխիթար վիճակում։ Ամեն հորդառատ անձրևից հետո տանիքը կաթում է, անձրևաջրերը լցվում են դահլիճ։ Տանիքի վերանորոգումն այս տարի ընդգրկվել էր Շիրակի մարզի առաջնային լուծում պահանջող խնդիրների ցանկում, սակայն աշխատանքներ այդպես էլ չեն արվել։

«Տանիքի հետ կապված վերանորոգումը դեռ մնացել է, բայց ես հույս ունեմ, որ եկող տարում լավ լուր կլինի տանիքի հետ կապված։ Կառավարությունը պիտի  գումար հատկացներ, որը դեռ չկա»,- ասաց Արմենուհի Մանուկյանը։

Էմմա Չոբանյան