Արցախի Հանրապետությունում շարունակվում է «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» և «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունների համատեղ դիտորդական առաքելությունը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում: Ժամը 14:00-ի դրությամբ մեր դիտորդները մշտադիտարկում են 40 ընտրատեղամաս: Հիմնական խնդիրը, որը գրանցվել է բոլոր տեղամասերում, պայմանավորված է դրանց անմատչելիության հետ, հատուկ միջոցների բացակայություն գրանցվել է դիտարկված ընտրատեղամասերի 62․5%-ում: Մի շարք տեղամասերի շրջակայքում …

