Մերկ մարդուն կոշիկներ ենք հագցնում և ասում ենք՝ քայլի՛ր․ Անի Սամսոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
Բոլորը

Ազգային ժողովում քննարկվում է «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը նկատեց, որ միշտ մտածել են, թե ինչ պետք է անեն, որպեսզի փոխեն այս համակարգը։

«Ըստ այդմ՝ նույնիսկ պրոֆեսիոնալ մարդիկ զերծ են մնացել ինչ-որ հատային միջամտություններ անելու՝ այս խնդրին լուծում տալու համար, որովհետև հասկացել են, որ համակարգն ինքնին ամբողջությամբ փտած է, ինստիտուտը չի գործում։ Ցանկացած փոքր միջամտություն կարող է ավելի շատ խարխլել դրա հիմքերը։ Կարծում եմ՝ այս խնդիրը խորթ զավակ է Կառավարության համար, որովհետև նախարարից նախարար փոխվելու ժամանակ խնդիրը հետաձգվում է։ Չկա խումբ, որն ինստիտուցիոնալ աշխատում է։ Մենք պետք է հասկանանք ՝ որո՞նք են լինելու համատիրությունների ձևավորման սկզբունքները, փոխենք մոդելը, ինչպե՞ս է լինելու համատիրություն-բնակիչ իրավահարաբերությունը, ինչպե՞ս են իրականացվելու հաշվետվողականության ֆունկցիաները, նոր որոշենք, թե ինչպես պետք է հավաքագրենք գումարները։ Տպավորություն է, որ մերկ մարդուն կոշիկներ ենք հագցնում և ասում ենք՝ քայլիր»,- ասաց Սամսոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։