ՍԴ դատավորների կամավոր վաղ կենսաթոշակի դիմելու ինստիտուտը նորություն չէ․ Ռուստամ Բադասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Ազգային ժողովում քննարկվում է Կառավարության կողմից ներկայացված Սահմանադրական դատարանի մասին Սամանադրական օրենքում լրացում կատարելու մասին և պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին օրենքում լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։

Օրենսդրական փաթեթով ներկայացվում է ՍԴ դատավորների կամավոր վաղ կենսաթոշակի դիմելու ինստիտուտը, սակայն դա նորություն չէ Հայաստանի իրավական համակարգում։ Այս մասին ԱԺ-ում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Փոփոխություններով նախատեսվել է, որ ՍԴ դատավորներին առաջադրելու իրավասությամբ օժտված պետք է լինի երեք մարմին՝ դատավորների ընդհանուր ժողովը, կառավարությունը, ՀՀ նախագահը։ Սակայն անցումային դրույթի ուժով հնարավոր է, որ այս Սահմանադրական դատարանի մոդելն առհասարակ կյանքի չկոչվի։

Կամավոր վաղ կենսաթոշակի մասով Վենետիկի հանձնաժողովն արձանագրել է, որ չկա որևէ մոդել, որով հնարավոր է ընդդիմանալ այնպիսի դատավորների կամքին, եթե չկա արտաքին ազդեցություն և ճնշում։ Նաև միջազգային փորձն ենք ուսումնասիրել, որը ցույց է տալիս, վաղ կենսաթոշակի նմանատիպ սխեմաները լինում են 2 տեսակի՝ հարկադիր և կամավոր։ Հարկադիրի մասով միջազգային կառույցների գնահատականը եղել է միանշանակ, որ այն հակասության մեջ է մի շարք սկզբունքների հետ, ու դա համարվել է անթույլատրելի։ Կամավոր վաղ կենսաթոշակի ինստիտուտ տարբեր մոդելներով ներդրված է Վրաստանում, Ռուսաստանի Դաշնությունում, Ուկրաինայում, Դանիայում, Ավստրալիայում և մի շարք այլ երկրներում»,- տեղեկացրեց Բադասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։