Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր դատավոր Աննա Դանիբեկյանը կհրապարակի ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին նրա պաշտպանների ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշումը: Դատարանի բակում մեկնարկել են Քոչարյանի աջակիցների և ընդդիմադիրների մասնակցությամբ ակցիաները։ Քոչարյանի աջակիցներին սատարելու համար դատարանի բակ ժամանած ՀՀԿ խոսնակ Շարմազանովը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ եկել է ևս մեկ …

