«Հուսահատված չեմ»․ Դավիթ Խաժակյանը՝ Երևանի ավագանուց հետ կանչվելու ԼՀԿ-ի առաջարկի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.12.2024 | 13:44
Այսօր Թբիլիսիում մեկ տասնյակից ավելի բողոքի ակցիաներ են նախատեսված
13.12.2024 | 13:35
Պետք է լուծում տալ թափառող շների խնդրին ողջ հանրապետությունով․ ՏԿԵՆ-ում մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացվել
13.12.2024 | 13:24
ԱՄՆ-ն Ուկրաինային 500 մլն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի
13.12.2024 | 13:15
Անկարայում ընթացող Բլինքեն-Ֆիդան բանակցությունների օրակարգում են նաև Հայաստան-Ադրբեջան զարգացումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 13:08
Նորատուսցի տղամարդու մեքենայում ապօրինի որսած սիգ տեսակի ձուկ է հայտնաբերվել
13.12.2024 | 12:58
Բլինքենն ու Էրդողանն Անկարայում քննարկել են Սիրիայում իշխանությունը ներառական կառավարությանը փոխանցելու ընդհանուր շահը
13.12.2024 | 12:49
Կարմիրբերետավորը մսավաճառի պարանոցից սեղմած քարշ է տալիս․ ԳՈՒՄ-ի շուկայից բերման ենթարկվածներ կան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 12:46
Երևանում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեություն է կասեցվել․ ՍԱՏՄ
13.12.2024 | 12:34
Մոլդովայի խորհրդարանը երկրում արտակարգ դրություն է հայտարարել Էներգետիկ ճգնաժամի պատճառով
13.12.2024 | 12:21
Հայտնաբերվել է 3 հետախուզվող
13.12.2024 | 12:09
ԱՄՆ-ը վիզային սահմանափակումներ է մտցրել Վրաստանի 20 քաղաքացու նկատմամբ
13.12.2024 | 12:00
Փաշինյանը Մոսկվա է մեկնել, ՀՀ-Թուրքիա երկաթուղու վերագործարկման քաղաքական պայմանավորվածություն չկա․ ԼՈՒՐԵՐ
13.12.2024 | 11:53
Մոսկվան կգործադրի բոլոր ջանքերը՝ եռակողմ պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար․ ՌԴ ԱԳ փոխնախարար
13.12.2024 | 11:48
Կամո Ցուցուլյանը վերանշանակվել է Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ
13.12.2024 | 11:39
ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության բաժին՝ Գումի շուկայից ձերբակալվածների հետ առանձնազրույց ունենալու համար
Բոլորը

Factor.am-ի զրուցակիցն է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը

– Պարոն Խաժակյան, քիչ առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ Դուք Երևանի քաղաքապետարանի թիվ մեկ աստղն եք, Ձեր աշխատանքից շատ գոհ են, բայց այդ դեպքում ինչո՞ւ են Ձեզ հետ կանչում։

– Խոսքը վերաբերում է երեկվա ավագանու նիստի հանրային արձագանքներին, որոնց մենք, բնականաբար, հետևեցինք, և օրվա ընթացքում տարբեր իրադարձություններ տեղի ունեցան, որոնց ես շատ չհասցրեցի հետևել, որովհետև նիստին էի մասնակցում, բայց օրվա ավարտին քննարկում ունեցանք կուսակցության խորհրդում, խորհրդի շատ անդամներ, ովքեր որպես դիտող հետևել էին նիստին, արձանագրեցին, հետևյալը, որ այն թեմաները, որոնք մենք ներկայացնում ենք խմբակցությունով, որոնք ես ներկայացնում եմ, դրանք ավելի քիչ տարածում են ունենում և կորում են ընդհանուր դաշտում, ելնելով այն քննադատությունից, որոնց իմ գործընկերներն ուղղում են ավելի անձնական ձևակերպումներով։ Եվ այդ ձևակերպումները դառնում են վերնագրեր և այդ վերնագրերով մարդիկ ավելի շատ են դիտում և ասում, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն անձնական դաշտ է տանում այս խնդիրը և ասում՝ դե, որ այդպես է, ուրեմն՝ դուք ոչ թե փաստերով քննադատություն եք ներկայացնում, այլ անձնական դաշտում եք այդ ամեն ինչը տանում, անձնական վիրավորանքներ եք հասցնում, ծաղրական բաներ եք անում և «Լուսավոր Հայաստան» կուսակցության գործունեությունն են քննադատում։

– Դուք այս խնդիրը «Լույսի» գործընկերների հետ քննարկե՞լ եք և ի՞նչ պատասխան եք ստացել նրանցից։

– Սա բազմիցս քննարկել ենք այն մասով, որ ինչ էլ, որ տեղի ունենա, ով ինչ պատասխանի, մենք պետք է պահպանենք զսպվածություն, օգտվենք այն ժամանակահատվածից, երբ մեզ տրվում է ելույթի հնարավորություն, և եթե մեզ ծաղրել են, անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել, նույն կերպ իրենց չվերադարձնենք, բայց իրավիճակը պարբերաբար ավագանիում սրվում է, և քաղաքապետն իր ժեստիկուլյացիայով նաև զգացնել է տալիս վերաբերմունք իմ գործընկերներից հատկապես տիկին Վարդանյանի նկատմամբ, և դա այս դեպքում ևս առաջացրեց տիկին Վարդանյանի վրդովմունքը, և նա իր ձևակերպումներում, ըստ էության, քաղաքապետին ծաղրական ոճին համարժեք պատասխան տվեց, բայց այդ համարժեքությունն անձնական դաշտում էր։ Եվ այդ արձագանքն ավելի շատ տարածվեց, քան բուն սադրանքը, ինչ որ իրականացվել էր, և որի արդյունքում այն թեման, որ մենք ներկայացրել էինք Դատախազության հաղորդում քրեական գործի մասին, որ փաստերով խոսում էինք, ըստ էության, այդ թեման, կներեք բառիս համար, «ջրվեց», որովհետև սկսեց քննարկվել քննադատության ոճը, որովհետև մենք հասկանում ենք, որ հաճախ քննադատության ժամանակ ոչ միայն կարևոր է բովանդակությունը, այլ նաև ձևը, թե ինչպես ես մատուցում։ Եվ մարդիկ ասում են, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը վատ է քննադատում, անձնական դաշտ է տանում և քննադատությունը գնում էր կուսակցությանը։ Մինչդեռ հասկանալի է, որ «Լուսավոր Հայաստանի» անդամ եմ հանդիսանում միայն ես «Լույս» խմբակցությունից և դա առաջացրել է արձագանք մեր կուսակցության կառավարման մարմնում։

– Պարոն Խաժակյան, տեսեք, երբ որ քիչ առաջ Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանում էր ներկայացնում, թե ինչու պետք է Դուք դուրս գաք կազմից, նշում էր, որ Դուք խնդիրներ եք բարձրաձայնում, չգիտեմ՝ պաշտոնական կեղծիքների մասին եք խոսում, կոռուպցիոն ռիսկերի մասին եք խոսում, իսկ հիմա ուզում են Ձեզ այդ ամբիոնից հեռացնել, մի կողմ դնելով այն լծակը, որը Դուք օգտագործում եք որպես ընդդիմադիր, ինչպե՞ս է ստացվում։

– Խնդիրը հետևյալում է․ այն փաստերը, որոնք մենք ներկայացնում ենք, բնականաբար, այդ փաստերը շարունակելու ենք վերհանել հնարավոր բոլոր միջոցներով և ներկայացնել հանրությանը։ Այսինքն՝ այս մասով ես ուզում եմ ֆիքսել, որ որևէ խնդիր չկա, և առանձնահատուկ ուզում եմ շեշտել, որ ցանկացած դեպքում, երբ ես ինչ-որ խնդիր եմ տեսնում և խորհրդակցում եմ կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ, նա մշտապես նաև իր ունեցած հնարավոր բոլոր միջոցներով փորձում է աջակցել, որ այդ հարցը համակողմանիորեն վերհանվի։ Այսինքն՝ այս առումով մենք որևէ խնդիր չունենք։ Երբ մենք սա բացահայտում ենք, փոխվում է հանրային արձագանքը դրա մատուցման ոճից։ Երբ ես այսօր նայում էի երեկվա ելույթների վիճակագրությունը տարբեր լրատվական կայքերով, տեսնում էի, որ 3-4 անգամ այն ձևակերպումները, որոնք անձնական էին ոչ իմ կողմից հնչեցված, ավելի շատ տարածում ունեին, դիտում ունեին, և մարդիկ կենտրոնացել էին դրա վրա, և ընկերներս ինձ զանգում էին, մեր կուսակցության ներկայացուցիչներին իրենց ծանոթները զանգում էին և ոչ թե ասում էին, որ դուք բացահայտել եք մի բան, որը նոր Հայաստանի համար արտառոց է՝ պաշտոնեական լիազորություններն անցնել, պաշտոնեական կեղծիք, այլ ասում էին՝ պետք չէր էլի, ինչի՞ ըտենց անձնական, ի՞նչ կապ ունի ստեղ Հայկ Մարությանի դերասանական կարիերան և այլն, և մարդիկ կենտրոնացել էին այս ձևակերպումների վրա։

– Բայց արդյո՞ք բացահայտվել է այդ պաշտոնեական կեղծիքը, որովհետև Դատախազությունը, իրավապահ համակարգը որևէ հիմնավոր բան չի ասել։

– Ես ցույց եմ տվել 2 նույն համարի տակ քաղաքապետի կարգադրություններ, որոնք իրավաբանական ուժ ունեն և մի կարգադրությունն ինձ ներկայացվել է ի պատասխան իմ գրության, որը կեղծվածն էր, և ես ունեի այլ տարբերակ, որն իրականն էր, որը ես ասացի, որ պատրաստ եմ Դատախազությանը ներկայացնելու, որոնք հետին թվով ձևակերպված փաստաթղթեր էին, և ես դա ներկայացրեցի լրատվամիջոցներին, նույն գրության տակ երկու տարբեր փաստաթղթեր՝ մեկի տակ Մարությանի ստորագրությունն է, մյուսի տակ՝ ոչ, և մյուսը ստորագրվել է այն ժամանակ, երբ ինքը բացակայում էր երկրից։ Այսինքն՝ ես համակողմանի ներկայացրել եմ և՛ պաշտոնեական լիազորությունների անցնելու դեպքը, և՛ պաշտոնեական կեղծիքը, ու արդեն 2-3 շաբաթ է՝ Դատախազությունն իմ հրապարակային հաղորդումը պետք է ստացած լիներ, բայց ես նաև գրավոր եմ դիմել։

– Պարոն Խաժակյան, այսինքն՝ ճիշտ հասկացա՞ «Լույս» խմբակցության Ձեր երկու գործընկերներն ազդում են Ձեր ռեյտինգի վրա։ Դա՞ եք ուզում ասել։

– Ես չեմ կարծում, որ մենք հիմա խոսում ենք մեր ռեյտինգի հետ կապված, որովհետև ինձ քիչ է հետաքրքրում, թե այս կան այն ճշմարտությունը մարդկանց ինչքանով կարող է դուր չգալ և դա ինչ ազդեցություն ունենա ռեյտինգի վրա։ Ինձ հետաքրքրում է այն, որ մարդկանց մոտ ֆիքսվի փաստը, որ եղել է պաշտոնեական լիազորությունների չարաշահում, կեղծիք կամ այլ կոռուպցիոն դրսևորում։ Եվ երբ այս արձագանքը չի լինում այն պատճառով, որ ձևակերպումներն այլ բնույթի են, անձնավորված են, և մարդիկ թողած, որ մեզ ասեն՝ էս ի՞նչ եք բացահայտել, ասում են՝ շատ անցաք անձնականի գիծը, ես այդ ժամանակ հասկանում եմ, որ ինչքան ես դրա մասին խոսեմ, միևնույն է, հարակից հռետորաբանությունը ծածկում է սա։ Եվ իմ կուսակցության գործընկերներն ասացին, առաջարկեցին քննարկել այս հարցը, որ եթե այդպես է, ուրեմն՝ շարունակիր քո գործունեությունը ոչ արդեն որպես ավագանու անդամ, ինչը դեռևս պետք է ավելի համակողմանի քննարկվի, որովհետև միևնույն է՝ ասածդ տեղ չի հասնում այս պատճառով։ Բայց ես այստեղ չեմ ուզում ՝ «Լույս» խմբակցության իմ գործընկերներին, ասենք, մեղադրել որևէ կերպ, որովհետև մենք բազմիցս քննարկում ենք և՛ այն հարցերը, որոնք վերաբերում են ոչ ինձ, մյուս գործընկերներիս, և այն հարցերը, որոնք վերաբերում են ինձ, որովհետև շատ հաճախ եղել են իրենց կողմից նկատառումներ, որոնք ես ևս ընդունել եմ, և եղել են դեպքեր, որ ես ասել ենք, որ երեքս էլ ինչ-որ բան էն չենք արել, բայց այս խնդիրն անընդհատ մնում է, և  քանի որ չի հարթվում այս մի հարցը, իմ կուսակցության գործընկերներն ինձ տվեցին մի քանի հարց․․․

– Դուք սրանով Ձեր ընտրողներին հուսախաբ չե՞ք անում, որովհետև նրանք Ձեզ քվե են տվել իրենց շահերը քաղաքային իշխանությունում ներկայացնելու համար։ Բացը ինչպե՞ս եք լրացնելու։

– Ընտրողի շահը այս դեպքում այն է՝ ընդդիմադիր ընտրողի, որ քաղաքապետի գործունեությունը վերահսկված լինի։ Հիմա դա նույնն է, ինչ ես քաղաքապետի գործունեությունը վերահսկեմ, շատ կարևոր կետեր վեր հանեմ, բայց խոսեմ ճապոներեն, և մարդիկ բան չհասկանան։ Հիմա ես այստեղ, իհարկե, խոսում եմ հայերեն, խոսում եմ փաստերով, բայց առկա է այլ գործոն, որն իմ ասածը տեղ չի հասցնում, և հետևաբար այստեղ հենց ընտրողի շահն է առաջանում, մարդ չի հասկանում՝ դու ինչ ասացիր, որովհետև լսում են որոշակի անձնավորված ձևակերպումներ։ Ես մշտապես անձնավորված ձևակերպումներից զերծ եմ մնացել, ես մշտապես համարել եմ, որ պետք չէ Մարությանի քաղաքական գործունեության շրջանակներում իր դերերի դրվագներ հիշեցնել, իհարկե, հումորով միշտ լինում է, որ ինչ-որ սքեչ ենք հիշում, բայց ոչ երբևէ անձնավորված, նույնիսկ եթե ինֆորմացիան եղել է սխալ, ես միշտ խուսափել եմ ասել արտահայտություն՝ Դուք սուտ եք խոսում, ցինիկ ժպիտ արտահայտությունը ևս ես կարծում եմ, որ պետք չէր անել իմ գործընկերոջ կողմից,  և ես դա իրեն ասել եմ։ Բայց քանի որ կրկնում եմ՝ Մարությանն այնտեղ նիստի վարելու ոճից հարուցեց տիկին Վարդանյանի այդ արձագանքը, ամբողջ կենտրոնացումը եղավ ոչ թե ի՞նչ եղավ ինչից տիկին Վարդանյանը վրդովվեց, այլ տիկին Վարդանյանի արձագանքը, և այս արձագանքը նաև ստվերեց բուն փաստը, ինչ մենք վերհանել էինք՝ կապ չունի՝ այդ փաստը ես եմ վերհանել, թե Անի Խաչատրյանը, թե Թեհմինա Վարդանյանը։ Եթե առկա է այլ գործոն, որը բուն խնդրից տանում է այլ ուղղությամբ, բնականաբար, պետք է սրան հասցեագրել։

– Պարոն Խաժակյան, Դուք ակտիվ գործունեություն եք ծավալում Երևանի ավագանիում։ Այսպիսի հանգուցալուծումն, ի վերջո, Ձեզ չի՞ հիասթափեցնում, հուսահատված չե՞ք։

– Ես հուսահատվելու առիթ չունեմ, որովհետև այն բոլոր բացահայտումները կամ հարցադրումները, որոնք արեցի, դրանք շարունակվելու են, ուղղությունը շարունակվելու է, դեռ ԱԺ-ում քննող հանձնաժողովը պետք է գործի և բացահայտի «Կամազ»-ների այդ կոռուպցիոն բնույթի գործարքները, և ես այս մասով անելու եմ, գործադրելու եմ իմ բոլոր ջանքերը և շարունակելու եմ զբաղվել հանրային-քաղաքական գործունեությամբ և որևէ հարցադրում չի կարող  լինել, ես շարունակելու եմ, բնականաբար, հանդիսանալ «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ։ Պարզապես այս խնդիրները մենք պետք է կարողանանք համակողմանիորեն լուծել և կարգավորել։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան