Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում վաղը՝ սեպտեմբերի 18-ին, տեղի կունենա փակ հանդիպում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և պատգամավորների միջև։ Factor.am-ի հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց. «Այս փակ հանդիպումը նախապես եղել է պլանավորված, պլանային է․ այն նոր չի ծրագրվել, իսկ հանդիպման ընթացքում քննարկվելու են մարդու իրավունքները Զինված ուժերում»։ …

