Հոկտեմբերի 21-ին Տաթևի վանական համալիրում հոգևոր, կրթական և մշակութային մեծ տոնախմբություն էր, որին մասնակցում էին Տաթև այցելած զբոսաշրջիկները, «Ավրորա» ֆորումի հյուրերն ու հարակից համայնքների բնակիչները: «Ավրորա» ֆորումի հագեցած շաբաթը ամփոփվեց Հայաստանի ամենախորհրդավոր վայրերից մեկում՝ 9-րդ դարի Տաթևի վանական համալիրում: 2008 թ.-ից «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի ջանքերով վերականգնվող վանական համալիրում անկացվեցին միջոցառումներ՝ ներկայացնելով երաժշտության հայկական …

