«Լուսավոր Հայաստան»-ում մտահոգ են, «Լույս»-ում՝ չեն մեկնաբանում. կլքի՞ Դավիթ Խաժակյանը Երևանի ավագանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.04.2026 | 23:30
Հրդեհ Թաիրով բնակավայրում. այրվել է ավտոմեքենա
06.04.2026 | 23:19
Թուրքական դատարանը արդարացրել է կինոռեժիսոր Ռոջհիլաթ Աքսոյին Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի ցուցադրման գործով
06.04.2026 | 23:10
Կանխվել է ծանր հանցագործություն․ Քրեական ոստիկանության բացահայտումը
06.04.2026 | 23:00
Թեհրանը հայտարարում է, որ Իրանի և Ադրբեջանի նախագահների միջև բանակցությունները հարթել են թյուրըմբռնումները
06.04.2026 | 22:50
ՀԷՑ-ը կսուբսիդավորի բազմազավակ աշխատակիցների էլեկտրաէներգիայի ծախսերը
06.04.2026 | 22:42
Վարորդները ձեռնարկելու են համապատասխան միջոցներ ուղեվարձի պատշաճ գանձումն ապահովելու նպատակով. հայտարարություն
06.04.2026 | 22:29
Իրանը հայտարարել է, որ թիրախավորել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված նավեր
06.04.2026 | 22:16
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.04.2026 | 22:03
Թրամփը չի ստորագրել Իրանի հետ հրադադարի համաձայնագրի առաջարկի տակ. Սպիտակ տան պաշտոնյա
06.04.2026 | 21:49
Կառավարությունը սպորտի զարգացման գործընթացն ավելի հասցեական և արդյունավետ է դարձնելու․ Փաշինյանը՝ լավագույն մարզիկների պարգևատրման արարողությանը
06.04.2026 | 21:37
«Ցինիզմ է»․ չծառայած «բարձրակարգ տղա»-ի մասին Քոչարյանի խոսույթի արձագանքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 21:27
Հանձնառու ենք պատշաճ պայմաններ ապահովել մարզիկների համար՝ միշտ նոր հաղթանակներ գրանցելու անխախտ նպատակադրմամբ. ԿԳՄՍ նախարար
06.04.2026 | 21:15
293 հայտնի և անհայտ անուն․ ինչ ցուցակով է ՔՊ-ն գնում ընտրության և ով չի լինի հաջորդ գումարման խորհրդարանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 21:00
Կրեմլն ուզում է Իվանիշվիլիի մոդելը կիրառել ՀՀ-ում․ ՌԴ-ն այսպիսով ագրեսիա է իրականացնում ՀՀ-ի նկատմամբ․ Արթուր Սաքունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 20:43
Բիձինա Իվանիշվիլին ընդունել է Ալիևին. հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
Բոլորը

Երևանի ավագանու երեկվա՝ դեկտեմբերի 16-ի նիստն ընդդիմադիր «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի համար գուցե վերջինը դառնա։

Առավոտյան «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքով տեղեկացրեց, որ այժմ քննարկում են Երևանի ավագանիում իրենց կուսակցության միակ անդամ Դավիթ Խաժակյանին հետ կանչելու և ավագանիում նրա գործունեության շարունակության նպատակահարմարության հարցը:

Ավելի ուշ՝ հրատապ մամուլի ասուլիսի ընթացքում Մարուքյանը պարզաբանեց․ «Դավիթ Խաժակյանը, որքանով հասկանում  եմ, այսօր քաղաքապետարանի թիվ 1 աստղն է։ Այդ մարդը բացահայտում է, որ Խաչատրյան Գագոն շենք ա կառուցում՝ դրա դիմաց ծառայություն ա մատուցում քաղաքապետարանին, արձագանքը՝ զրո։  Եթե իրա կատարած աշխատանքը ջուրն ա ընկնում, իմաստը ո՞րն ա։ Եթե քաղաքացիները չեն տեսնում այդ աշխատանքը և չկա այդ ընկալումը, արդյոք անհրաժե՞շտ է, որ մենք էնտեղ լինենք»։

Մարուքյանի ասուլիսից անմիջապես հետո, Factor tv-ի տաղավարում Դավիթ Խաժակյանը մեկնաբանեց ստեղծված իրավիճակը․ «Այն թեմաները, որոնք մենք ներկայացնում ենք խմբակցությունով, որոնք ես ներկայացնում եմ, ավելի քիչ տարածում են ունենում և կորում են ընդհանուր դաշտում՝ ելնելով այն քննադատությունից, որոնք իմ գործընկերներն ուղղում են ավելի անձնավորված ձևակերպումներով։ Դրանք դառնում են վերնագրեր, և այդ վերնագրերով մարդիկ ավելի շատ են դիտում ու ասում, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը անձնական դաշտ է տանում այս խնդիրը։  Իմ կուսակցության գործընկերներն առաջարկեցին քննարկել այս հարցը, որ եթե այդպես է, շարունակիր քո գործունեությունը ոչ որպես ավագանու անդամ, որովհետև ասածդ տեղ չի հասնում»։

Իսկ ի՞նչ էր տեղի ունեցել ավագանու երեկվա նիստին։ Ավագանու ընդդիմադիր «Լույս» խմբակցությունից Թեհմինա Վարդանյանը հերթական անգամ միջադեպի մասնակից էր դարձել։

Այս միջադեպի վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումներից և սոցիալական ցանցերում հանրային արձագանքից հետո ԼՀԿ-ում մտահոգվել են, որ ավագանիում իրենց միակ անդամ Դավիթ Խաժակյանի  բացահայտումը, որը պետք է բում առաջացներ, պակաս ուշադրության էր արժանացել։ Դավիթ Խաժակյանը հայտարարել էր, որ քաղաքապետը պաշտոնեական կեղծիք է թույլ տվել։  Ըստ նրա՝ Հայկ Մարությանի արձակուրդի ժամանակ տեղակալ Հայկ Սարգսյանը չէր կարող նրան փոխարինել, քանի որ այդ պարտավորությունը կարող էր իրականացնել միայն առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

Փոխարենը՝ բոլորն ակտիվ քննարկում էին ավագանու «Լույս» խմբակցության մեկ այլ անդամի պահվածքը։

«Եթե տեսնեք դիտումները իմ և գործընկերոջս ելույթի, էական տարբերություն կա, որի արդյունքում ասում են՝ «էդ ի՞նչ պահվածք էր»։  Մարդիկ կենտրոնացել են նրա վրա, որ հիշեցնում են Մարությանի դերասանական կողմից, որի բովանդակությունը քաղաքական չէ։  Ես միշտ խուսափել եմ «Դուք սուտ եք խոսում» արտահայտությունից, «ցինիկ ժպիտ» արտահայտությունը, իմ կարծիքով, ևս պետք չէր անել իմ գործընկերոջ կողմից։  Ես տիկին Վարդանյանին, իմ սիրելի գործընկերոջն ասել եմ՝ երբ դու մոտենում ես ամբիոնին և ասում՝ «էստեղ եմ եկել, որ մեջքով կանգնեմ, որ քո ցինիկ ծիծաղը չտեսնեմ», ես խնդրել եմ նման բաներից ձեռնպահ մնալ»,- ասաց Խաժակյանը։

«Լուսավոր Հայաստան»-ի ղեկավարի կարծիքով՝ քաղաքապետն ավագանու ընդդիմադիր անդամներին ծաղրել է․ «Հայկ Մարությանը ծաղրել է Թեհմինա Վարդանյանին, դրանից հետո ծաղրել է Դավիթ Խաժակյանին, Անի Խաչատրյանին, բոլորին ծաղրել ա, հենց գիտեր՝ «Կարգին հաղորդումն է»»։

«Լուսավոր Հայաստան»-ի ղեկավարը վստահեցրեց․ Խաժակյանին ավագանուց հանելով, ներկուսակցական կյանքում ոչինչ չի փոխվելու․ «Այս առումով որևէ փոփոխություն մեր գործունեության մեջ չի եղել, չի լինելու, ավելին՝ ավելի է ակտիվանալու»։

Դավիթ Խաժակյանին հետ կանչելու Էդմոն Մարությանի առաջարկը դարձավ մեկ այլ ուժի՝ Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ ֆեյսբուքյան փոխհրաձգության պատճառ։ Աշոտյանը ֆեյսբուքում արձագանքեց․ «Քիչ է, Նիկոլից եք պաթոլոգիկ վախենում, հիմա էլ խայտառակ քաղաքապետին քննադատելու համար ձեր ամենալավ կադրերից մեկին ինքնապատժում եք:

Հետո ինչ-որ նախարարի դեպքում նման բան կլինի:
Հետո ինչ-որ վարչության պետի:
Հետո ինչ-որ գյուղապետի:

Չէ, տղերք, ձեր «ընդդիմադիր» պատալոկը քաղավիացիայի պետին «սիրուն աղջիկ» ասելն էր»։

Ի պատասխան՝ Էդմոն Մարուքյանը Աշոտյանին «սուս մնալու» կոչ արեց։ Օրվա երկրորդ կեսին Երևանի ավագանու «Լույս» խմբակցության մյուս երկու անդամներն արձագանքեցին․ սա ԼՀԿ-ի խնդիրն է, որին խառնվելու բարոյական իրավունք իրենք չունեն։

«Դա ԼՀԿ-ի ներկուսակցական խնդիրն է, և կուսակցությունն ինքն է որոշում՝ իր ավագանու անդամին թողնում է քաղաքապետարանում,  հետ է կանչում, փոխարինում է ցուցակի հաջորդ համարով։ Դա մեր մեկնաբանելունը չէ, և մենք հարգում ենք կուսակցության որոշումները ցանկացած»,- ասաց Անի Խաչատրյանը։

Թեհմինա Վարդանյանն էլ հավելեց․ «Դա մեզ համար ևս անակնկալ է եղել, մենք ևս իմացել ենք մամուլից և մեզ ուղղակիորեն թույլ էլ չենք տալիս խառնվելու ԼՀԿ-ի ներկուսակցական քննարկումներին»։

Արդյոք Դավիթ Խաժակյանը կլքի Երևանի ավագանին, թե ոչ՝ պարզ կդառնա առաջիկայում։  Ինքը՝ Խաժակյանը վստահեցնում է․ շարունակելու է ակտիվորեն զբաղվել Երևանի քաղաքապետերանի կոռուպցիոն  գործողությունների բացահայտմամբ։

Մանրամասները ՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան