«Ի՞նչ մատնություն. հարցրել են՝ UEFA -ն գումար տվե՞լ է ստադիոնին, ասել եմ՝ ոչ». Աշոտ Աղաբաբյանը բացատրություն է տվել Ռուբեն Հայրապետյանին առնչվող քրգործով

Լուրեր

30.04.2026 | 10:10
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 30-ի դրությամբ
30.04.2026 | 09:56
«Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակում ընդգրկված Վրույր Այվազյանը մեղադրվում է հավաքին մասնակցելու համար մարդկանց վճարելու օժանդակության համար
30.04.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
30.04.2026 | 09:30
Սամվել Ալեքսանյանը 350 հազար կիլոգրամ գոմեշի միս է ներկրելու Հնդկաստանից․ Կառավարությունից աջակցություն է խնդրում
30.04.2026 | 09:17
ՀՀ-ն Թրամփի «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը վավերացնելու գործընթաց է սկսել
30.04.2026 | 01:05
Չեմպիոնների լիգա․ «Աթլետիկոն» ու «Արսենալը» չպարզեցին հաղթողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 23:40
Հայաստան–ՄԱԿ համագործակցություն․ ուշադրության կենտրոնում՝ խոցելի խմբերի պաշտպանությունը
29.04.2026 | 23:34
Մուստաֆաևը, Ալեքսանյանի Rols-Roys-ն ու Աղվերանի փակ հանդիպումը․ ինչ է հայտնի Բաքվի պաշտոնյայի այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 23:21
Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում. ՔԿԾ
29.04.2026 | 23:06
Վանաձորում կանխվել է սպանության փորձ, ձերբակալվել է զինված խումբ. ՆԳՆ
29.04.2026 | 22:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
29.04.2026 | 22:21
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
29.04.2026 | 22:08
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
29.04.2026 | 21:52
Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է էներգետիկ ընկերությունների ղեկավարների հետ
29.04.2026 | 21:38
Հայաստանի գավաթ․ «Նոան» և «Ուրարտուն» կհանդիպեն եզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀԿ նախկին գործարար-պատգամավոր, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի անվան հետ կապված քրեական գործով անցյալ շաբաթ Ոստիկանության 6-րդ վարչություն բացատրության է հրավիրվել «Հրազդան» մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը:

«Հարցրել են՝ UEFA -ն գումար տվե՞լ է ստադիոնին, ասել եմ՝ ոչ, չի եղել նման բան»,- Factor.am-ի հետ զրույցում այսօր ասաց Աղաբաբյանը՝ հավելելով. «Բայց նաև ասել եմ, որ 20 տարով անվճար օգտագործման դիմաց Իտալիայի խաղից առաջ ՀՖՖ-ն ընթացիկ ռեմոնտներ արել է. ստադիոնի հողն են փոխել, խոտն են փոխել, հանդերձարաններն են կարգի բերել, բայց գումար չեն փոխանցել: 6-րդ վարչությունը եկել է ստադիոն, ըստ ակտերի ստուգումներ է արել, գնացել: Ոնց որ բոլոր ստադիոններն են մտել, էստեղ էլ են եկել: Ինչ կպարզվի՝ չգիտեմ»:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք՝ քրգործը կապված է ֆեդերացիայի նախկին ղեկավարության գործունեության հետ, ինչը հաստատեց նաև Ռուբեն Հայրապետյանը՝ տան խուզարկությունից հետո տված հարցազրույցում:

Ըստ որոշ տեղեկությունների՝ 2008 թվականի Հայաստան-Թուրքիա խաղից առաջ, Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը՝ UEFA-ն,  շուրջ  2.7 մլն դոլար է փոխանցել ՀՖՖ-ին՝ Երևանում գտնվող «Հրազդան» մարզադաշտը կահավորելու համար, սակայն այդ գումարը ստադիոնին չի փոխանցվել:

Ինքը` Ռուբեն Հայրապետյանը,  հրաժարվեց հեռախոսով պատասխանել մեր հարցերին: Քննչական կոմիտեից փոխանցեցին, որ Հայրապետյանն իրենց մոտ չի հարցաքննվել, տվյալ պահին այդ գործով մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակ չունի, իսկ թե Ոստիկանությունում հարցաքննվել է, թե՝ ոչ, տեղյակ չեն:

Երեկ երեկոյան Հայրապետյանը հարցազրույց տվեց «Երկիր մեդիային»՝ ասելով. «Մեկ ամիս առաջ հայտարարություն եղավ Աղաբաբյան Աշոտի վերաբերյալ, որն իրեն Բուռնաշ է հռչակել: Այդ անձնավորությունը կեղծ մատնություն է արել»: ՀՖՖ նախկին նախագահը նաև հայտարարեց, թե եթե չապացուցվի Աշոտ Աղաբաբյանի հայտարարության իրավացիությունը, ուրեմն պետք է կեղծ մատնության համար քրեական գործ հարուցվի նրա դեմ. «Նա մեղադրել է ինձ այն բանի մեջ, որ ՈՒԵՖԱ-ն «Հրազդան» մարզադաշտին Իտալիայի խաղից առաջ գումարներ է հատկացրել, և ես այդ գումարները յուրացրել եմ: Ամբողջ աշխարհը գիտի, և բոլորի ծիծաղն է գալիս, որ ՈՒԵՖԱ-ն երբևէ որևէ մասնավոր կամ պետական կառույցի գումար չի հատկացնում: Աշխարհն էլ, որ շուռ գա, ՈՒԵՖԱ-ն, բացի իր երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից, որևէ մեկին գումար չի հատկացնում»:

«Ես ի՞նչ կապ ունեմ իր քրեական գործի հետ: Բոլոր փաստաթղթերը կան: Էդ քրեական գործը իմ ասելուց առաջ ա բացված եղել: Համ էլ՝ ես ի՞նչ եմ ասել, որ իրան մատնություն եմ արել: Դու մեր համար գործ ես արել, մենք կոպեկի երես չենք տեսել, ի՞նչ կապ ունենք քո խախտումների հետ»,- ի պատասխան ասաց Աղաբաբյանը՝ հավելելով. «Ինձ չի էլ հետաքրքրում նման մարդը»:

Նշենք, որ քրեական գործը է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 179-րդ հոդվածի 3-րդ մասի (խոշոր չափերով յուրացում), 325-րդ հոդվածի 2 մասի (մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելը) և 214-րդ հոդվածի 2-րդ մասի (Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) հատկանիշներով:

Ուրբաթ օրը Ռուբեն Հայրապետյանի առանձնատանը և այլ ձեռնարկություններում անցկացված խուզարկություններից հետո նա հարցազրույց տվեց  168.am-ին՝ հայտարարելով. «Քննությունը կգնա, և կպարզվի: Հլը ծավալը այնքան մեծ ա՝ նրանք ի վիճակի չեն այդքան կարճ ժամանակում: Դրանից ի՞նչ հետևություն պետք ա անեն՝ հետևությունը այն ա, որ շատ արագ, վերտիկալնի, վերևից հրամանը ստացել են՝ արագ Ռուբեն Հայրապետյանին չեզոքացնել, քանի որ ամսի 23-ին ֆեդերացիայի նախագահի ընտրությունն ա»:

Դեկտեմբերի 23-ին նախատեսված են ֆեդերացիայի նախագահի ընտրություններ, քանի որ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց: Երեկվա հարցազրույցում Հայրապետյանը չթաքցրեց նկրտումները ՀՖՖ-ի նախագահի պաշտոնում տեսնելու իր նախընտրելի մարդուն «որպես ՀՖՖ-ն 16 տարի ղեկավարած մարդ» և որ իր թեկնածուն «Լոռի» ֆուտբոլային ակումբի նախագահ Թովմաս Գրիգորյանն է:

«Հայրապետյանն ի՞նչի ա ասում՝ ինձ ուզում են չեզոքացնեն, որ ամսի 23-ի ֆեդերացիայի նիստի  ժամանակ ազատության մեջ չլինեմ, որ ի՞նչ անես, որ մի 15 հոգի դելեգատ ունենաս, ասես՝ սրան ընտրեք, նրան ընտրե՞ք»,- տարակուսանք հայտնեց Աշոտ Աղաբաբյանը՝ շարունակելով. «Ինքը ի՞նչ պիտի աներ, որ ՀՖՖ-ից իրան չեզոքացնեն: Ինքը էլ չի կարա հետ գա: Ֆուտբոլի երկու նախագահները գնացել են ու իրանց վերադարձն անհնար ա, ոնց որ Սերժը գնաց, անհնար եղավ վերադարձը, Քոչարյանը գնաց, անհնար եղավ»:

Աշոտ Աղաբաբյանի նախընտրելի թեկնածուն Խորեն Հովհաննիսյանն է: «Խորեն Հովհաննիսյանը ֆուտբոլի լավագույն խաղացողն ա, միջազգային կարգի սպորտի վարպետ ա»,- ներկայացրեց Աղաբաբյանը: Մինդեռ Ռուբեն Հայրապետյանը Խորեն Հովհաննիսյանի մասին ասել էր, թե նրան հարգում է, բայց խորհուրդ էր տվել իր անունը քիչ տալ՝ սպառնալով ֆեդերացիայի արխիվից բացահայտումներ անել նրա ու Անդրեասյանի գործունեության հետ կապված: Լեգենդար ֆուտբոլիստ և ՀՖՖ նախագահի թեկնածու Խորեն Հովհաննիսյանն արդեն իսկ հարցազրույցով պատասխանել է Հայրապետյանին՝ պահանջելով հրապարակել ՀՖՖ արխիվներում առկա բոլոր տեղեկություններն իր մասին:

Ի դեպ, Աշոտ Աղաբաբյանը ևս կողմ չէ ՀՖՖ ներկա փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանի թեկնածությանը. «Նա ընդհանրապես ֆուտբոլի հետ գործ չունի, ֆուտբոլի գնդակ էլ երևի ձեռքը չի բռնել: Եթե Հայրապետյան Ռուբոյին մեղադրանք են առաջադրում, բա էդ Արմեն Մելիքբեկյանին ինչի՞ չեն առաջադրում, իրա գործադիր տնօրենն ա եղել: Հիմա էլ եկել, թեկնածություն ա դրել»:

«Հրազդան» մարզադաշտի տնօրենի կարծիքով՝ ՀՖՖ գործկոմը պետք է բաղկացած լինի պատգամավորներից, Հայաստանի ֆուտբոլի վետերանների միության անդամներից ու մարզադաշտերի տնօրեններից, ոչ թե բիզնեսմեններից կամ բարձր պաշտոնյաներից ու ԱԱԾ պետերից:

«ՀՖՖ կանոնադրությունը էնպես ա գրած, էնպիսի մարդիկ են մեջը, որ հները ոնց ասեն, տենց կանեն: Մարդ կա՝ 10 հատ ընտրող ունի, ուղարկում ա, ասում ա սրան կընտրեք»,- մանրամասնեց Աղաբաբյանը, որը նախկինում եղել է ՀՀՖ գործկոմում, սակայն հետո դուրս է եկել:

Մարինե Խառատյան