ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 24-ին 2-րդ զորամիավորման ենթակա զորամասերը ռազմավարական զորավարժության շրջանակում բերվել են մարտական պատրաստականության «Լրիվ» աստիճանի: Անձնակազմը գործել է համաձայն մարտական հաշվարկների, զորամասերի մշտական տեղակայման վայրերից դուրս են բերվել սպառազինությունն ու ռազմական տեխնիկան, զբաղեցվել են նախորոշված շրջանները: Ծավալվել է զորամիավորման կառավարման կետը, ճշտվել են ստորաբաժանումների ծավալման և կիրառման խնդիրները, ըստ ենթակայության՝ …

