ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են ՁՊՎ-ում գտնվող Արմեն Թավադյանին. գիշերն ահազանգ է ստացվել բնակարանի խուզարկության վերաբերյալ

Լուրեր

06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
06.09.2026 | 12:55
Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ
06.09.2026 | 11:51
Վթարային ջրանջատում Արարատում և Գեղարքունիքում
06.09.2026 | 11:39
US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.09.2026 | 11:19
Փրկարարները մարել են Ոսկեվազի գործարաններից մեկի տարածքում բռնկված հրդեհը
06.09.2026 | 10:45
Սպիտակ տուն․ ԱՄՆ բանագնացները Ռուսաստանում քննարկել են Ուկրաինայի հարցով «կոնկրետ ծրագրերը»
Բոլորը

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից տեղեկացնում են, որ դեկտմբերի 25-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում  ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծի 116 հեռախոսահամարին ստացվել է փաստաբանի ահազանգ՝ կապված իր վստահորդի բնակարանում իրականացվող խուզարկության ընթացքի հետ: Ըստ փաստաբանի՝  բնակարանը պատկանում է Արմեն Թավադյանին, ով հանդիսանում է «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատերը:

«Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել այն բնակարան, որտեղ, ըստ փաստաբանի, քրեական գործի շրջանակում իրականացվել է խուզարկություն։

Այս պահին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները գտնվում են Ոստիկանության Ձերբակալվածներին պահելու վայրում՝ Արմեն Թավադյանի հետ առանձնազրույց ունենալու նպատակով:

Այցի ընթացքում կստուգվեն նրա պահման պայմանները, իրավունքների ապահովման վիճակը:

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները կապի մեջ են նաև Արմեն Թավադյանի փաստաբանների հետ:

Նշված հարցերի հետ կապված քրեական հետապնդման մարմիններին կուղարկվի համապատասխան գրություն»,- ասված է հաղորդագրությունում: