Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Հարգելիներս, դատախազության կողմից շինծու մեղադրանքը հաստատելը և դատարան ուղարկելը մեղադրանքի ապացույց չէ, մնացածը՝ ասուլիսում։ Մինչ այդ պարզապես կրկնեմ՝ մեղադրանքը չեմ ընդունում։ Սիրում եմ բոլորիդ»: Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքը հաստատվել է, գործն ուղարկվել է դատարան:

