ԵԱՏՄ-Սինգապուր համաձայնագրին ու հարակից փաստաթղթերի փաթեթին Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց։ Ըստ նախագիծը Կառավարության հավանությանը ներկայացնող Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի՝ այս փաստաթղթով նախատեսվում է կողմերի փոխազդեցության բազմակողմ զարգացման պարտավորություն, որի նպատակն է ապրանքների և ծառայությունների առևտրի խթանումը, կոոպերացիայի ընդլայնումը, ինչպես նաև կապիտալ ներդրումների, ընկերությունների հիմնադրման և գործունեության պաշտպանության ժամանակակից ստանդարտների ապահովումը։ Նախատեսվում է համաձայնագրի վավերացումից …

