Կոտայքի մարզպետարանից տեղեկացնում են, որ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր աշխատանքային այցով Լեռնանիստ բարձրլեռնային համայնքում է եղել: «Լեռնանիստում համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերով իրականացվում են խմելու ջրի խորքային հորի հորատման և ջրավազանի վերանորոգման աշխատանքներ: Շահած պայմանագրի արժեքն է 16.380.000 դրամ, որից 70%-ը պետության ֆինանսավորման չափն է, 30%-ը՝ համայնքի: Աշխատանքների շրջանակում …

