Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն իր նախաձեռնությամբ փակ քննարկում է ունեցել «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ։ Նախարարը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հանդիպման ժամանակ քննարկել են հարցեր՝ կապված հանքարդյունաբերության, անտառների և Սևանա լճի վերաբերյալ։ Հարցին՝ մամուլը գրել էր, որ հնարավոր է պաշտոնանկ լինի, Էրիկ Գրիգորյանը նշեց. «Կարծում եմ, որ կշարունակեմ պաշտոնավարել»։ Մանրամասները՝ տեսանյութում: Նարեկ Կիրակոսյան

