Նիկոլ Փաշինյանը պիտի ընտրի՝ դառնո՞ւմ է Սերժ Սարգսյան, թե՞ ջարդում է նրա համակարգը․ Ժիրայր Սեֆիլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Factor.am-ը զրուցել է «Սասնա Ծռեր» համահայկական շարժման ղեկավար անդամ Ժիրայր Սեֆիլյանի հետ 

 

-Պարո՛ն Սեֆիլյան, Ձեր քաղաքական ուժը հայտարարեց, որ ավարտվում է գործող իշխանությանը աջակցողի դերում հանդես գալու փուլը, և 2020 թվականին հանդես եք գալու իբրև արմատական ընդդիմություն։ Ազգային ժողովրդավարական բևեռ ստեղծելու խնդիր եք դնում։ Ինչո՞ւ այսպես կտրուկ շրջադարձ։

-Ես չէի ասի կտրուկ, որովհետև արդեն մեկուկես տարին անցել է, երբ մենք գտնվում էինք այնպիսի դիրքում, որ բացի աջակցելուց նաև հորդորում էինք, առաջարկություններ անում, սակայն դժբախտաբար, մեր հորդորները, ըստ էության, անպատասխան են մնացել։ Պարզ է, որ ամեն ինչը իր ժամանակի տրամաբանությունն ունի։ Մենք չէինք կարող դիմողի, խնդրողի դերում լինել, քանի որ գործ ունենք մեր երկրի ապագայի հետ։ Հենց այնպես չէ, որ մենք որդեգրել ենք աջակցողի մարտավարությունը, սակայն մենք հասկանում ենք, որ այլևս իմաստ չունի աջակցելը։ Գործող իշխանությունները ապացուցեցին, որ իրենք շատ հարցերում անկարող են։ Այս իշխանություններին մենք չենք ասում հեռացեք, ավելին՝ ասում ենք, որ պետք է միասնաբար, հստակ ծրագրով մեր երկիրը այս վիճակից, ճգնաժամից դուրս բերենք։

-Ընդդիմություն եք, բայց միասնաբա՞ր պետք է երկիրը դուրս բերել ճգնաժամից, ինչպես Դուք նշեցիք։

-Ընդդիմություն ասելով չի նշանակում հակառակորդներ, թշնամիներ․․․ այդպիսի բան չկա։ Ավելին՝ մենք խոսել ենք նաև ազգային համաձայնության կառավարություն ստեղծելու անհրաժեշտության մասին։ Այդպիսի կառավարությունները ստեղծվում են ընդդիմություն – իշխանություն համագործակցության արդյունքում։ Ապագայում կհայտնենք, թե ինչ գաղափարի ու ծրագրի շուրջ պետք է լինի ազգային համաձայնության կառավարության ստեղծումը, որտեղ մեր մասնակցությունը դիտարկում ենք։ Թե ի՞նչ ձևաչափ կստանա նոր ձևավորվելիք ժողովրդավարական բևեռը և ինչպիսի՞ անուն՝ ընթացքը կհուշի։ Այս ընթացքում պետք է խորհրդակցենք այն անհատների ու ուժերի հետ, որոնց հետ պետք է գործակցենք։

-Հայտնի՞ է ժողովրդավարական բևեռի հավակնորդ քաղաքական ուժերի շրջանակը։

-Իշխանությունը իշխանական բևեռն է։ Մենք այստեղ տեսնում ենք իշխանությանը թշնամական ձևավորվող բևեռը, հանձին՝ հների կամ հինգերորդ շարասյան։ Այժմ դաշտում նաև բացակայել է ազգային առողջ ուժերի համախմբման բևեռը, մեր գնահատմամբ քանի որ անցյալ տարին պետականաշինության իմաստով մեծ հնարավորությունների կորուսյալ տարի էր, և շատ ենք ափսոսում այդ կորստի համար, ուստի այդ ամենը գիտակցելով է, որ որդեգրել ենք այս մարտավարությունը։

-Դեռ 2018-ի դեկտեմբերյան ընտրությունների նախընտրական փուլում ձեր քաղաքական ուժը նշում էր, որ երկու տարուց արտահերթ ընտրություններ պետք է անցկացվեն։ Այսօր դուք կրկին առաջ եք քաշում այդ օրակարգը։ Նկատենք՝ որքան էլ տարօրինակ չթվա, արտահերթ ընտրությունների օրակարգ այսօր նաև ՀՀԿ-ն, Ռոբերտ Քոչարյանը ու ՀՅԴ-ն են առաջ բերում։ Ինչպե՞ս կբացատրեք այս համընկնումը և ո՞րն է ձեր նպատակների տարբերությունը։

-Ինչպես դուք ասացիք, այդ մասին մենք ի սկզբանե խոսել ենք, ավելի շատ քաղաքագիտական գնահատական ենք տվել մենք՝ հասկանալով, որ այսպիսի անցումային շրջանում այդպես է լինում։ Ինչ մնում է, թե ո՞րն է հինգերորդ շարասյան և մեր առաջարկությունների տարբերությունը, կարծում եմ տարբերությունը շատ մեծ է՝ նրանք արտահերթ ընտրություն պահանջում են ռևանշի նպատակով, իսկ մենք արտահերթ ընտրություններ, վստահաբար, առաջիկայում պահանջելու ենք հեղափոխությունը ավարտին հասցնելու նպատակով։

-Հեղափոխությունը ձախողման եզրին է, գործող իշխանությունը չունի համակարգային փոփոխություն կատարելու կամք և կարողություն, այսօր հայտարարեցին Ձեր կուսակիցները։ Ի՞նչ համակարգային ճգնաժամ նկատի ունեք, ի՞նչ պետք է արվեր, որ չի արվել։

-Ինչքան էլ զավեշտալի է, ըստ էության, այդ համակարգային ճգնաժամի մասին խոսեց նաև գործող վարչապետը՝ մեկ շաբաթ առաջ նա բարձրաձայն հայտարարեց, որ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը՝ մոռանալով, որ այդ կառավարման համակարգի գլխին ինքն է կանգնած։ Այստեղ գլխավոր մեղավորը ինքն է, համակարգին պետք չէ մեղադրել։ Երկու ուղի ունի պարոն Փաշինյանը՝ կամ ինքը համակերպվում է այդ համակարգին և մեծ հաշվով շատ չի տարբերվելու Սերժ Սարգսյանից, կամ ինքը ջարդելու է այդ դիմադրությունը։

-Նիկոլ Փաշինյանը նաև ասաց, որ ինքը ջարդելու է այդ դիմադրությունը, Դուք չե՞ք հավատում այս խոսքերին։

-Այս մեկ տարվա ընթացքում մենք բազմաթիվ հայտարարություններ ենք լսել անցումային արդարադատության, վեթինգների ու այլնի մասին, ոչ մեկը կյանքի չի կոչվել։ Լուծումը միայն ու միայն ջարդելու մեջ է, և ոչ միայն խոսքով, այլ՝ գործով։ Այս իմաստով մենք ունենք համոզում, որ այս իշխանությունները այս կադրային քաղաքականությամբ ունակ չեն այդ համակարգը ջարդելու։ Սա է գլխավորապես պատճառը մեր նոր դիրքավորման և ինչու չէ՝ նաև համագործակցելու, միասնաբար ջարդելու համակարգը։

Հիմա եթե մեր այս առաջարկությունը՝ ազգային համաձայնության կառավարության և կոշտ կառավարման տրամաբանությամբ գործունեությունն ապագայում չընդունվի գործող իշխանությունների կողմից, ապա ամեն ինչից հետո այլ գործունեության հնարավորություն է բացվում։ Ուզում եմ ասել, այս հարցում մենք հետամուտ ենք և թույլ չենք տալու, որ մեր երկիրը պարբերաբար հեղափոխության, հեղաշրջման ժամանակներ ապրի։ Պարոն Փաշինյանը պիտի ընտրի՝ դառնո՞ւմ է Սերժ Սարգսյան, թե՞ ջարդում է Սերժ Սարգսյանի ղեկավարած համակարգը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան