2019-ին ռոբոտաշինության «Արմաթ» ինժեներական նոր լաբորատորիաների թիվը մեկուկես անգամ ավելացել է

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

Հայաստանի դպրոցներում 2019 թ. ընթացքում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների թիվն ավելացել է 350-ով: ՀՀ կառավարությունը լրացուցիչ հարկային մուտքերի հաշվին նախապես հատկացված 352 մլն դրամից բացի, հավելյալ ևս 834 մլն դրամ է տրամադրել 284 նոր լաբորատորիայի ձեռքբերման նպատակով, ևս 66 լաբորատորիա դպրոցներն ստացել են մասնավոր ընկերությունների աջակցությամբ: Արդյունքում, եթե 2019 թ. հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում գործում էր 225 ինժեներական լաբորատորիա, այժմ դրանց թիվը հասել է 575-ի, այսինքն` ավելացել է ավելի քան 155 տոկոսով:

Այս մասին հայտարարվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Արայիկ Հարությունյանի, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և Գյումրու մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանի համատեղ ասուլիսում:

«Այս տարի ինժեներական լաբորատորիաների թիվն աննախադեպ աճել է: Տեխնոլոգիական կրթության զարգացումը նախարարության և կառավարության առաջնահերթություններից է. տեխնոլոգիապես զարգացած պետություն կառուցելու համար նման գիտելիքը կարևոր նախապայման է»,- նշել է նախարարը և հավելել, որ ծրագիրը լինելու է շարունակական: Ա. Հարությունյանի խոսքով` 21-րդ դարը տեխնոլոգիական գիտելիքի ժամանակաշրջան է, և լաբորատորիաներում կրթվելը անհրաժեշտ է ինչպես ծրագրավորողներին ու ինժեներներին, այնպես էլ այլ նախասիրություններ ունեցող  երեխաներին:

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքով` «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ստեղծումը բազմափուլ տեխնոլոգիական ծրագրի հենքն է. «Լաբորատորիայի խմբակներում ընդգրկված երեխաները տիրապետում են եռաչափ մոդելավորմանը, ռոբոտաշինությանը և գիտեն առնվազն ծրագրավորման մեկ լեզու: Նրանք ևս մեկ քայլ անելով կարող են դառնալ երիտասարդ ՏՏ մասնագետ և մտնել աշխատաշուկա: Դրա փորձն ունենք Վանաձորում. «Արմաթ» խմբակ հաճախող բարձր տարիքի աշակերտներն արդեն աշխատում են ՏՏ ընկերությունում, իհարկե, ծնողների իմացությամբ»,- նշել է նա` ավելացնելով, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել, որ ՏՏ ընկերությունները մարզային մասնաճյուղեր հիմնեն և աշխատուժը մնա տեղերում:

ՀՀ երեք մարզերի` Շիրակի, Լոռու և Տավուշի հանրակրթական դպրոցներն ամբողջությամբ ապահովված են «Արմաթ» լաբորատորիաներով: Շիրակի մարզի 140 դպրոցից այս տարի նոր լաբորատորիա է տեղադրվել 117 դպրոցում,  Լոռիում ևս 140 դպրոցից 118-ը ապահովվել են նոր լաբերով, իսկ  Տավուշում 83 դպրոցից նոր լաբեր են ստացել 44-ը (մնացած դպրոցներն ապահովվել էին նախորդ տարիներին):  «Երջանիկ եմ, որ 2016 թ. առիթ եմ ունեցել բացելու Տավուշի մարզի առաջին «Արմաթ» լաբորատորիան, իսկ երեկ բացեցինք վերջինը` ամբողջացնելով մարզային ծրագիրը: Սա մեծ երազանք էր, որն ունեցավ հաջողություն, և  հնարավորություն` սիրահարվելու տեխնոլոգիաներին»,- ասել է Տավուշի մարզպետ Հ. Չոբանյանը` կոչ անելով բոլոր երեխաներին ընդգրկվել լաբորատորիաներում:

Լոռու մարզպետի տեղեկացմամբ, հունվարից մարզի բոլոր դպրոցներում կգործեն «Արմաթ» խմբակները, որոնք ամբողջությամբ փոխում են դպրոցի մթնոլորտը. «Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը  հետագայում խմբակ հաճախող աշակերտների համար կարող է աշխատավայր հանդիսանալ»,- նշել է նա:

Տարվա ընթացքում ինժեներական լաբորատորիաներ են տեղադրվել նաև  Արցախի և Ջավախքի դպրոցներում:  Հետագայում ինժեներական լաբորատորիաների համալրման ծրագիրը կընդլայնվի: Նման լաբորատորիաներ չեն ունենա միայն այն դպրոցները, որոնց աշակերտների թիվը 33-ից պակաս է: «Արմաթ» լաբորատորիաները նախատեսված են 10-18 տարեկանների համար, պարապմունքներն անվճար են, մեկ խմբում կարող է ընդգրկվել մինչև 18 երեխա:

Այսպիսով, Հայաստանը դիրքավորվում է աշխարհի այն երկրների շարքում, որտեղ STEM կրթությունը ինժեներական լաբորատորիաների տեսքով հասանելի է հանրակրթական համակարգի շուրջ 50% դպրոցներում։