ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների գործողություններում կարգապահական խախտում չկա

Լուրեր

05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել՝ այդ թվում ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
05.11.2026 | 20:23
Հ1-ի տնօրենն ընդունել է պատերազմի տարելիցի օրը համերգ հեռարձակելու սխալը, բայց հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում
05.11.2026 | 20:10
ԵԱՏՄ-ում կմնանք այնքան ժամանակ, քանի դեռ ճիշտ ենք համարում. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:00
Ապշած եմ Նարեկ Կարապետյանի արտակարգ հավաքից․ Փաշինյանի տված պասն ընդունեցիք, բայց տապալվելու է պայքարը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:56
Ծառուկյանը՝ բանտում, բիզնեսները՝ դեռ փակ․ «Օլիմպավան»-ին վճարած մարդիկ 4 ամիս է՝ անորոշ վիճակում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղելացնում են, որ հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը, հայտնում ենք, որ  «Կանանց աջակցման կենտրոն»-ի կողմից 16.12.2019թ. հրապարակված բաց նամակի առթիվ ՀՀ  Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ իրականացվել է նախնական ուսումնասիրություն:

«Նախնական  ուսումնասիրությամբ պարզվել է, որ քննիչների կողմից անգործություն չի դրսևորվել,  դեպքից անմիջապես հետո քննիչների կողմից շատ արագ ձեռնարկվել են գործուն միջոցներ, մասնավորապես՝ 12.12.2019թ.,  ժամը 16:26-ին  ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնի պետի տեղակալ Ն. Մանանդյանի կողմից հաղորդում է ներկայացվել ՀՀ ոստիկանության Արթիկի բաժին, որտեղից օպերատիվ կերպով դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները և հետագա ձեռնարկված միջոցառումների ընթացքում, մասնավորապես քննիչ Ռ.Դավթյանի կողմից Ա. Մ. -ի  Հ. Մ.-ի կայացած հեռախոսային խոսակցություններով ճշտվել է նրանց գտնվելու վայրը, որի արդյունքում  վերջիններս նույն օրը՝ կարճ ժամանակ անց, հայտնաբերվել և ներկայացվել են ոստիկանություն, որպիսի հանգամանքն ի դեպ, բացի քննիչներից և ոստիկան Լ.Սիմոնյանից, ՀՀ ոստիկանության Արթիկի բաժնում տված իրենց բացատրություններով հաստատել են նաև կենտրոնի աշխատակիցներ Ա.Ավագյանը և Ռ.Ասլիկյանը:

Ինչ վերաբերում է հրապարակման մեջ նշված այն հանգամանքին, որ դեպքի առնչությամբ՝ առանց տիրապետելու գործի փաստերին, կեղծ տեղեկություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն՝ պաշտոնապես հայտարարելով, որ կինն ինքնակամ է նստել ամուսնու մեքենան և մեկնել, առևանգման, բռնության կամ կնոջ կամքին հակառակ որևէ գործողության մասին ահազանգ չի եղել, ապա նախնական ուսումնասիրությամբ՝ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնի ծառայողների, ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժնի պատասխանատու ծառայողի բացատրություններով  պարզվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնի և ոչ մի ծառայող, այդ թվում վարույթն իրականացնող քննիչը որևէ լրատվամիջոցի, կազմակերպության, այդ թվում նաև Կանանց աջակցման կենտրոն  ՀԿ-ին հիշյալ դեպքի կապակցությամբ գրավոր, պաշտոնեական տեղեկատվություն չեն տրամադրել, վարույթն իրականացնող մարմնին նման հարցով չեն դիմել, այլ միայն բանավոր հեռախոսազրույցի ընթացքում տրամադրվել է տվյալ պահին քրեական գործով ձեռք բերված հակիրճ տեղեկատվություն:

Նախնական  ուսումնասիրությունը  դադարեցվել է՝ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների արարքում կարգապահական խախտման հատկանիշները բացակայելու հիմքով»,- ասված է հաղորդագրությունում: