Ռազմարդյունաբերական ոլորտի ծախսերը շոշափելի ավելանալու են: Այս մասին ԱԺ-ում ասաց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: «Դրանք տարեցտարի ավելի շոշափելի կդառնան, եթե մեր տնտեսությունը նմանաձև շոշափելի առաջընթաց ապահովի, որը կոչվում է տնտեսական հեղափոխություն: Հիմա մենք բոլորիս ջանքերը պետք է մղենք այդ ուղղությամբ, դրանից օգտվելու են բոլորը»,- նկատեց Անդրանիկ Քոչարյանը:

