14 Նոյեմբեր 2019 | 17:53
Վերաբացվեց Հայաստանում միակ մանկական էնդոկրին բաժանմունքը «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում, շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ՝ բարեկարգված պայմաններով վերաբացվեց Հայաստանում միակ մանկական էնդոկրին բաժանմունքը։ «Սա հանրապետության միակ էնդոկրին բաժանմունքն է, որտեղ գրանցվում են երեխաներ՝ լուրջ էնդոկրին խնդիրներով․ շաքարային դիաբետ, մակերիկամային անբավարարություն, աճի հորմոնի անբավարարություն, սեռական հասունացման խնդիրներ, վահանաձև գեղձի հիվանդություններ»,- Factor.am-ի հետ զրույցում նշեց «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիայի կլինիկայի ղեկավար Ելենա …