Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (ԺԴԿ-HDP) ընտված Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանն արձագանքել է հայերի վերաբերյալ Թուրքիայի նախագահի հայտարարությանը. գրում է ermenihaber-ը: Էրդողանն ԱՄՆ-ում Հայաստանին անվանել էր «երեկվա պետություն», իսկ հայերին՝ «գաղթականներ»։ Դիմելով Էրդողանին՝ հայ պատգամավորն ասել է. «Հայ ժողովուրդը, այլ ժողովուրդների հետ միասին, այս հողերում նստակյաց կյանք է վարել հազարավոր տարիներ: Նա …

