Դեռևս գազի թանկացման հարց չկա. Լիլիթ Մակունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
Բոլորը

Գազի սակագնի բարձրացման հետ կապված որևէ զարգացում չենք կանխատեսել: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Որևէ նոր բան այս պահին այդ առումով չկա։ Եթե ինչ-որ փուլում լինի, իհարկե, հասարակությունը տեղյակ կլինի, կառավարությունը կտեղեկացնի, բայց այս պահի դրությամբ նման բան չկա»,- ասաց նա։

Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ է «Գազպրոմ Արմենիան» քննարկում սակագնի վերանայման հարցը, Մակունցն արձագանքեց. «Ես հայտ ներկայացնելու հետ կապված որևէ բան չեմ կարող ասել, բայց ևս մեկ անգամ պաշտոնապես ուզում եմ հայտարարել, որ այս պահին նման հարց չկա»։

«Գազպրոմ Արմենիա»-ի մամուլի պատասխանատու Միխայիլ Հարությունյանն ավելի վաղ Factor.am-ին փոխանցել էր. «Սակագնի վերանայման հարցը ընկերությունում քննարկվում է, չի բացառվում, որ «Գազպրոմ Արմենիա»-ն կդիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ համապատասխան հայտով»։

Նշենք, որ խոսքը գազը սպառողի համար թանկացնելու հավանականության մասին է։ Անցած տարեվերջին ռուսական «Գազպրոմ» ընկերությունը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ «Գազպրոմ Էքսպորտ»-ը և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետություն ռուսական գազի մատակարարման շուրջ պայմանագրին հավելյալ համաձայնագիր են ստորագրել, համաձայն որի՝ 2020 թվականի հունվարի 1-ից գազի գինը Վրաստանի և Հայաստանի սահմանում կպահպանվի 2019 թվականի պայմաններով, այսինքն՝ Հայաստան առաքվող գազի գինը չի բարձրանա։

Հիշեցնենք, որ ռուսական «Գազպրոմը» 2019 թվականի հունվարի 1-ից բարձրացրել է գազի գինը Հայաստանի համար՝ 1000 խ/մ-ի դիմաց 150 դոլարի փոխարեն սահմանելով 165 դոլար:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան