Պետական հեղաշրջման հարցն օրակարգ է բերվել, քանի որ ուրիշ թեմա չկար խոսելու. Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
Բոլորը

Ես դրան չեմ վերաբերվում որևիցե կերպ: Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով «Հայկական ժամանակ» օրաթերթի հրապարակման մասին, ըստ որի՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հակաքարոզչություն է իրականացրել Նիկոլ Փաշինյանի դստեր ու կնոջ նկատմամբ նաև պետական հեղաշրջում է նախապատրաստել:

«Իմ օրակարգում նման հարց չկա ու դա ինձ չի հետաքրքրում։ Կարծում եմ՝ նման հարցերը օրակարգ բերելը այն պարզ պատճառով է, որ այսօր որևիցե մեծ, հիմնական խնդիր, որը կարող է մեր քաղաքացիներին… ուզում եմ ասել՝ ուրիշ թեմա չկար խոսելու»,- ասաց Սիմոնյանը:

Դիտարկմանը՝ արդյոք իրավապահները պե՞տք է զբաղվեն Արթուր Վանեցյանի կողմից իրականացված ենթադրյալ հակաքարոզչությամբ, Ալեն Սիմոնյանն ասաց. «Քարոզչության հետ կապված ինչո՞ւ պետք է իրավապահները զբաղվեն»:

Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ»-ը հունվարի 12-ին հոդված էր հրապարակել՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների, մասնավորապես կնոջ` Աննա Հակոբյանի և դստեր` Մարիամ Փաշինյանի դեմ քարոզչական արշավը համակարգվում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից: Իսկ Մարիամ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ Վանեցյանների հետ բավականին կարճ ժամանակում հասցրել էր ընկերանալ և «ցավալի է, որ այդ ջերմությունը անկեղծ չի եղել, և Վանեցյանի կողմից այսպիսի դավադրություններ են կազմակերպվել մեր ընտանիքի դեմ»:

Թեմային անդրադարձել էր նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը: «Տղամարդկային արժանապատվությունիցս ցածր է իջնել այդ մակարդակի: Ընտանիքն ինձ համար սրբություն է, իսկ այլոց վարկաբեկելու համար սեփական ընտանիքն օգտագործելու փորձերը` անընդունելի», – նշել էր Վանեցյանը։ Նա նաև դիմել է վարչապետի դստերը՝ Մարիամ Փաշինյանին. «Մարիամ ջան, աղջիկս, մի մտիր խնդրում եմ մեծերի անհասկանալի խաղերի մեջ»:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն էլ Factor TV-ի եթերում հայտարարել էր, որ պետական հեղաշրջման փորձը քիչ պատճառ չէր Արթուր Վանեցյանին պաշտոնանկ անելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան