Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ստորացուցիչ որևէ բան չի տեսնում իր ղեկավարած կառույցի ներկայացրած օրենքի նախագծի մեջ, որի ընդունման դեպքում դատավորները կարող են վաղաժամ կենսաթոշակի անցնել։ Այդ մասին նա ասել է Ազգային ժողովում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։ «Սա պատվով հեռանալու հնարավորություն է դատավորների համար»,- պարզաբանել է Բադասյանը՝ արձագանքելով factor.am-ի հարցին, որ ընդդիմադիրներն այս նախագծով դատավորներին համակարգից …

