Կորոնավիրուսի տարածումն իրարանցում է ստեղծել նաև Չինաստանի հայերի շրջանում

Լուրեր

02.10.2026 | 11:55
Ալիևը հայտարարել է, թե «ՀՀ նախկին ղեկավարները բոլորը ռազմական հանցագործներ են և պետք է կրեն իրենց արժանի պատիժը»
02.10.2026 | 11:49
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն ոչ ոքի միջուկային զենքով «չի սպառնում», այլ պատասխանում է «վախեցնելու փորձին»
02.10.2026 | 11:37
Շաքի մտած ադրբեջանցու գործով սահմանն ապօրինի հատելու հոդվածով վարույթ նախաձեռնվեց
02.10.2026 | 11:25
Փաշինյանի երեկվա դիրքորոշումից հետո Հ1-ը հայտնում է՝ որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվի սեպտեմբերի 27-ի համերգի համար
02.10.2026 | 11:15
Ադրբեջանը սպասում է ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, որից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա․ Հաջիև
02.10.2026 | 11:09
Պեկին. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
02.10.2026 | 11:01
Կենսաթոշակների չափի բարձրացում և փոփոխություններ թաղման նպաստի համակարգում. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 10:56
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 10:43
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ և երեխաների վիճակը կայուն է
02.10.2026 | 10:31
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:17
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:03
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
Բոլորը

Չինացի մի 44 տարեկան տղամարդ է մահացել Ֆիլիպիններում կորոնավիրուսի պատճառով: Սա մահվան առաջին դեպքն է Չինաստանից դուրս, ինչը ստիպել է մի շարք այլ երկրների ուժեղացնել վերահսկողությունը Չինաստանից իրենց երկրներ մուտք գործողների համար: Որոշ երկրներ էլ իրենց քաղաքացիներին տարհանում են Չինաստանից: Այնտեղ ապրող հայերի փոխանցմամբ՝ Հայաստանի դեսպանատունը դեռ որևէ քայլ չի ձեռնարկել. գրում է VOA-ն:

«Մեզ դեսպանատնից ասել են, որ ինքներս պետք է գնահատենք իրավիճակը և որոշում կայացնենք՝ վերադառնալ Հայաստան, թե ոչ»,-ասաց Սիփան Պետրոսյանը, ով արդեն երեք տարի է ապրում և աշխատում է Չինաստանում: Մեկ ամիս առաջ Սիփանին էին միացել կինը և երկու երեխաները, սակայն վիրուսի տարածման պատճառով ընտանիքը պատրաստվում է փետրվարի հինգին վերադառնալ Հայաստան:

«Չենք կարողանում տնից դուրս գալ, երեխաների համար շատ անհանգիստ ենք: Վախենում ենք անգամ ուտելիք գնել»,-ասաց Ռիտա Պետրոսյանը, ով երկու երեխաների հետ երեք տարի Հայաստանում սպասել էր, որպեսզի ընտանիքն ի վերջո միավորվի. «Արդեն հարմարվում էինք, երեխաներին դպրոց էինք պատրաստվում ուղարկել, բայց հիմա պետք է նորից հետ վերադառնանք»:

Չինաստանի տարբեր քաղաքներից մեզ հետ կապ հաստատած հայերրից ոմանք արդեն վերադարձել են Հայաստան: Թիանջինում Անգլերենի ուսուցչուհի Գայանե Ապրունցն իր մայրիկի հետ օրերս է վերադարձել Հայաստան: Ըստ նրա՝վերահսկողությունն օդանավակայաններում խստացված էին: Իսկ Հայաստանում ստուգման դիմած աղջկան ասել են, որ վիրուսն ախտորոշելու թեստերի քիչ քանակության պատճառով կստուգեն միայն ծանր վիճակում գտնվողներին: Մինչ այդ նրանք վիրուսի հնարավոր տարածումը կանխելու համար տասնչորս օր տանը կման:
«Վերադարձել ենք, բայց տնից դուրս չենք գալի, ոչ մի բարեկամի հետ չենք շփվում»,-ասաց Գայանեն:

Իրավիճակը Չինաստանում շարունակում է մտահոգիչ լինեն նաև այնտեղ ապրող հայերի համար: Թեև երկրում վիրուսի տարածումը կանխծելուն ուղղաված քայլերին՝ որոշ քաղաքներում պաշտպանիչ դիմակների պակաս կա. «Դեղատներում հարցնում ենք, դիմակներ չկան:»:

Որոշ քաղաքներում էլ կյանքը թեև դիմակներով, բայց առօրյա հունի մեջ է. «Ահա տեսնում եք, մարդիկ փողոցներում են, երթևեկությունը կա»:
«Խանութներում ամեն ինչ կա, ձմերուկ, ծովամթերք, ոչնչի պակաս չկա»:

Կան նաև խիստ զգուշավոր քաղաքներ. «Մտնում եմ մոլ, ջերմությունս ստուգում են»:

«Տուն վերադառնալիս շենքի մուտքի մոտ պարտադիր ստուգում են ջերմությունը և լրացնում տվյալները»: