Ադրբեջանի ընդդիմադիր ուժերը՝ «Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի» գլխավորությամբ, նոյեմբերի 2-ին պատրաստվում են խոշոր հանրահավաքի։ Ակցիան նախատեսվում է անցկացնել ժամը 15։00-ին։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ընդդիմադիր «Ադրբեջանի ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիին։ Ընդդիմությունն իշխանություններին առաջարկել է թույլատրել հանրահավաքն անցկացնել կա՛մ «Մեհսուլ» մարզադաշտում, կա՛մ մետրոյի «Մայիսի 28» կայարանին մերձակա հրապարակում։ «Մենք առաջարկել ենք …

