Արմեն Գևորգյանի պաշտպանը միջնորդեց նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 10:08
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:00
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:53
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
Բոլորը

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին ամբաստանյալներից Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հանդես եկավ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդությամբ․ «Գտնում ենք, որ անհրաժեշտ է Արմեն Գևորգյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1 հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական հետապնդումը դադարեցնել հանցակազմի բացակայության հիմքով»։

Միջնորդության մեջ մասնավորապես ասվում է․ «Դատարանի ուշադրությունն ենք ցանկանում հրավիրել այն հանգամանքի վրա, որ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի փոփոխությամբ հստակեցվեց Սահմանադրական կարգի այն հիմունքները (1-ից 6-րդ հոդվածները), որոնց դեմ ոտնձգությունը կարող է համարվել սահմանադրական կարգի տապալում: Դրան զուգահեռ՝ օրենսդրական փոփոխության հետևանքով սահմանադրական կարգի տապալումը կտրվեց իշխանությունը յուրացնելու հանցակազմից և վերացվեց սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու եղանակը, որի պայմաններում էապես փոխվեց նոր հանցակազմի էությունը, այն ընդգրկեց գործողության այն աստիճանի լայն շրջանակ, որը վտանգում է այս հանցակազմի իրավական որոշակիությունը: Փաստացի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ հակասահմանադրականության աստիճանի իրավական անորոշությունը պայմանավորված է երեք փոխկապակցված գործոնով՝

Ա. սահմանադրական կարգի տապալումը իշխանությունը յուրացնելու հանցակազմի կոնտեքստից կտրելը.

Բ. սահմանադրական կարգը տապալելու բռնի եղանակը վերացնելը և դրանով իսկ կատարման եղանակներն ընդլայնելը.

Գ. ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ բլանկետային դիսպոզիցիայում թվարկված 2005թ. Սահմանադրության կոնկրետ հոդվածները 2015թ. խմբագրությամբ Սահմանադրությանը չհամապատասխանեցնելը»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան