Նախընտրական սկանդալ Ադրբեջանում. պատգամավորի թեկնածուն իր մրցակցին փորձել է կաշառել, մանդատների իրական առքուվաճառք է սկսվել

Լուրեր

31.08.2026 | 19:00
ՌԴ-ն այլևս չունի ռուսամետ ուժերի մեծամասնություն ԱԺ-ում, լծակները նվազել են՝ չի կարող թելադրել օրակարգ․ Կոնստանտին Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 18:43
Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ խորտակված լաստանավում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել
31.08.2026 | 18:28
«Մանչեսթեր Յունայթեդն» ինքնագոլերի ռեկորդ է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 18:16
ՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել, այդ թվում՝ Կառավարության կառուցվածքի ու Ընտրական օրենսքրում փոփոխություններ կատարելու մասին
31.08.2026 | 18:10
Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը // Հայ դիվանագետներն «Ախուրիկ» անցակետ են այցելել․ ԼՈՒՐԵՐ
31.08.2026 | 17:59
«Կրասնոդարի» ֆուտբոլիստ. «Սպերցյանն ավելի մեծ օգուտ է տալիս «Ալ Ահլիին», քան Ռոնալդուն՝ «Ալ Նասրին»»
31.08.2026 | 17:48
Էրդողանը ժամանել է Բիշքեկ
31.08.2026 | 17:40
Ալեն Սիմոնյանը Բիշքեկում մասնակցել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ հանդիպմանը
31.08.2026 | 17:32
«Մանչեսթեր Սիթին» ևս մեկ նորեկ ունի
31.08.2026 | 17:24
Հիանալի հանդիպում ունեցա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. Նարենդրա Մոդին հայերեն գրառում է արել
31.08.2026 | 17:17
Փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
31.08.2026 | 17:09
Իսրայելն ու Ռուսաստանն են ապատեղեկատվություն տարածել Սեուտայի միգրացիոն ճգնաժամի վերաբերյալ․ Իսպանիայի վարչապետ
31.08.2026 | 17:00
Ռուսաստանից 100 հազարավոր մարդիկ են բերվե՞լ ընտրություններին մասնակցելու համար․  ԱԱԾ-ն ինչ տվյալներ ունի
31.08.2026 | 16:54
Երևանում այսօր ու վաղը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
31.08.2026 | 16:46
Փաշինյանն ու Ռահմոնը քննարկել են Հայաստան-Տաջիկստան տնտեսական համագործակցության զարգացումը
Բոլորը

Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մի քանի օրից՝ փետրվարի 9-ին: Մինչ այդ, նախընտրական քարոզարշավն ուղեկցվում է ընդդիմադիր թեկնածուների համար անհավասար պայմաններում ու տարբեր խախտումներով:

Ադրբեջանական ընդդիմադիր տարբեր աղբյուրների համաձայն՝ մանդատների իսկական առքուվաճառք է սկսվել, թեկնածուները փորձում են նույնիսկ միմյանց կաշառել։ Մասնավորապես, Սուրախանի երկրորդ ընտրատարածքի  պատգամավորի թեկնածու, նախկին քաղբանտարկյալ Մեհման Հուսեյնովը հայտարարել է, որ ընտրություններում իր մրցակից, նախորդ գումարման մեջլիսի պատգամավոր, «Ազգային վերածննդի շարժում» կուսակցության ղեկավար Ֆարաջ Գուլիևն կաշառք է առաջարկել՝ իր թեկնածությունը հանելու համար: Ի դեպ՝ Գուլիևը ժամանակին հայտնի էր որպես ընդդիմադիր գործիչ, բայց հետագայում դարձավ իշխանամետ և 2010 ու 2015 թվականներին պատգամավորական մանդատ ստացավ: Մեհման Հուսեյնովը համացանցում հրապարակել է Գուլիևի հետ իր զրույցի ձայնագրությունը:

Հրապարակված ձայնագրության մեջ Գուլիևն ասում է. «Ես չեմ ասում, որ դու թույլ ես, որպես բլոգեր ուժեղ ես, և ես չեմ կարող քեզ հետ մրցել: Արի պայմանավորվենք՝ հրաժարվի՛ր ընտրություններից իմ օգտին: Այս փուլում պայքարը միասին կտանենք։ Ես գիտեմ տեղական ինքնակառավարման ընտրություններում քո անձնազոհության  մասին, ինչի արդյունքում հայտնվեցիր բանտում: Բայց դա բավարար չէ, լավ մտածիր, ասա ինձ քո պայմանները, և այնպես կանենք, որ կպահպանես դեմքդ: Եթե չպայմանավորվենք ու գնաս ընտրությունների, ուրեմն հաղթողը կլինեմ ես։ Իմ առաջարկը որպես կաշառք մի համարիր, եթե օգնության կարիք ունես բուժման համար, կարող եմ տալ 10-15 հազար մանաթ և ավելին»:

Բլոգեր Հուսեյնովը մերժել է առաջարկը՝ հայտարարելով, որ չի հանելու իր թեկնածությունը: Նա նաև այս դեպքով բողոք է ուղարկել Գլխավոր դատախազություն, Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որն արդեն հայտնել է, որ քննարկելու է բողոքը։

Ի դեպ՝ Ֆարաջ Գուլիևը չի հերքում, որ հանդիպել է Հուսեյնովին և ձայնագրության մեջ հենց իր ձայնն է: Նա, սակայն, պնդում է, որ  բլոգերին գումարն առաջարկել է ոչ թե որպես կաշառք, այլ բուժման համար օգնություն:։

Հավելենք նաև, որ դեռևս նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկից առաջ ադրբեջանական որոշ լրատվամիջոցներում ակտիվորեն քննարկվում էր պատգամավորական մանդատների հնարավոր առքուվաճառքի հարցը: Հաշվի առնելով տարբեր ընտրություններում մանդատների վաճառքի պրակտիկան՝ նշվում է, որ այս ընտրություններում մի մանդատը կարժենա 2-3 մլն մանաթ:

Ադրբեջանում կայանալիք ընտրությունների արդյունքներն այնքան կանխատեսելի ու պարզ են բոլորի համար, որ ընդդիմադիր «Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի» ղեկավար Ջամիլ Հասանլին, իրենց ունեցած տեղեկությունների հիման վրա, հրապարակել է այն պատգամավորների անունները, որոնք ընտրվելու են: Նման ցուցակ հրապարակվել էր նաև 2015-ի ընտրություններից առաջ, որն 90 տոկոսով արտացոլել էր ընտրությունների արդյունքները։

Հիշեցնենք, որ Ադրբեջանում նախընտրական քարոզարշավն ընթանում է այլ խախտումներով, որոնք արձանագրել և՛ տեղական, և՛ միջազգային մի շարք կազմակերպություններ։ Մասնավորապես, ԵԽԽՎ պատվիրակությունն Ադրբեջանում նախընտրական քարոզարշավը դիտարկելուց հետո, հանդես էր եկել եզրակացությամբ, որ թեկնածուների մի մասի իրավունքները չեն պաշտպանվում, ակնառու են խոսքի ու հավաքների ազատության խնդիրները, թեկնածուների համար անհավասար պայմաններ են ստեղծված: Նախընտրական շրջանում տեղի ունեցող խախտումներին, սակայն, ադրբեջանական իշխանական լրատվամիջոցնեը որևէ կերպ չեն անդրադառնում։

Ի դեպ՝ հետաքրքիր է, որ Ադրբեջանում կա նաև Ստեփանակերտի (ադրբեջանական տարբերակը՝ Խանքենդի) ընտրատարածք, որն ունի 13 ընտրատեղամաս։ Այստեղ գրանցված է պատգամավորի 9 թեկնածու, որոնք, ըստ լրատվամիջոցների տարածած տեղեկությունների, ակտիվ նախընտրական արշավ են անցկացնում: Այս ընտրատեղամասերը, սակայն, իրականում գտնվում են Բաքվում ու Ադրբեջանի այլ շրջաններում:

Փետրվարի 9-ին կայանալիք մեջլիսի արտահերթ ընտրություններին մասնակցելու է պատգամավորի 1.324 թեկնածու:

Էմմա Չոբանյան