ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի՝ Լատվիայում արած որոշ հայտարարություններ վտանգում են Հայաստանի ինքնիշխանությունը. Արման Բաբաջանյանը դիմել է ՀՀ վարչապետին ու ԱԺ նախագահին

Լուրեր

12.12.2024 | 10:40
ՀԱՄԱՍ-ն առաջին անգամ հնարավոր է համարել Իսրայելի հետ գործարքի հնարավորությունը. WSJ
12.12.2024 | 10:31
Նավթի գներն աճել են
12.12.2024 | 10:18
Ռուբեն Վարդազարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
12.12.2024 | 10:16
Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ կոնգրեսական Ջեյ Օբերնոլտի հետ
12.12.2024 | 10:03
ՀՀ-ին է վերադարձվել ԱՕԿՍ-ի շենքը․ Փաշինյանը՝ #հատիկառհատիկ հեշթեգի շրջանակում
12.12.2024 | 10:01
«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումը Երևանում. ՈՒՂԻՂ
12.12.2024 | 09:46
Մակունցն ու կոնգրեսական Վալադաոն քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները
12.12.2024 | 09:30
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
Բոլորը

ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ տեղեկացնելով, որ Հրայր Թովմասյանի գլխավորած պատվիրակության՝ Ռիգա կատարած աշխատանքային այցը խնդրահարույց է եղել: «ՍԴ-ում առկա է/ձևավորվել է խմբավորում, որը կոնկրետ հարցերի վերաբերյալ հանդես է գալիս որպես ձևավորված մեծամասնություն և, ըստ այդմ, պայմանավորում է ՍԴ որոշումները։ Հիշյալն ակնհայտորեն կասկածի տակ է դնում ՍԴ անունից գործող այդ մեծամասնության անկողմնակալությունն ու անկախությունը, ըստ էության գործ ունենք կոնկրետ հարցերով ՍԴ մեծամասնության արդեն ձևավորված դիրքորոշումների հետ, որոնք պատեհ պահին պետք է ձևակերպվեն որպես ՍԴ որոշում»,- գրել է պատգամավորը:

Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

 

«Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի համատեքստում միանգամայն նոր լույսի ներքո է ներկայանում նախորդ տարվա նոյեմբերին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի գլխավորած այցերից մեկը, որի մասին դիվանագիտական հավաստի աղբյուրները հայտնում են բավական խնդրահարույց տեղեկատվություն: Խոսքը 2019թ. նոյեմբերի 27-30-ն ընկած ժամանակահատվածում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի գլխավորած պատվիրակության՝ Ռիգա կատարած աշխատանքային այցի մասին է: Այցը կայացել է Լատվիայի Սահմանադրական դատարանի նախագահ Ինետա Զիեմելեի հրավերով: Հանդիպման արարողակարգային օրակարգից բացի՝ Լատվիայի գործընկերների հետ Թովմասյանն ու նրա գլխավորած պատվիրակության անդամները քննարկել են նաև ներհայաստանյան հարցեր: ՍԴ պատվիրակության անդամները հիշյալ հանդիպման ժամանակ խոսել են իրենց լատվիացի գործընկերների հետ և կշտամբել ու մեղադրել են Հայաստանի գործադիր և օրենսդիր իշխանությանը ճնշումների և հետապնդումների ենթարկելու մեջ։ Զրույցի առանձին քննարկման առարկա է եղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումներով ՍԴ-ում քննվող գործերը։ ՍԴ անդամները այս գործով արտահայտել են այնպիսի դիրքորոշումներ, որոնք վկայում են Սահմադրական անդամների՝ հիշյալ գործով կանխակալության և կողմնակալության մեջ։

Իսկ վերջերս ՍԴ նախագահի պաշտոնը փաստացի զբաղեցնող Հրայր Թովմասյանի օգնական/խորհրդական Գրիգոր Մուրադյանը «5-րդ ալիք» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է, որ ըստ էության ՍԴ-ում գործում է կայուն մեծամասնություն, և, իբր, որը փոխելուն են միտված գործադիր և օրենսդիր իշխանությունների գործողությունները (որոնց անվանում է խմբավորում կամ բանդա և մեղադրում պետական հեղաշրջման և ՍԴ լիազորությունների յուրացման փորձի մեջ)։ Գ. Մուրադյանը հայտնել է նաև տեղեկություններ, որ ՍԴ-ում կար կոնկրետ ձևավորված բացասական դիրքորոշում վաղ կենսաթոշակի անցնելու մասին օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ, որը ՍԴ-ն հնարավորություն չի ունեցել արտահայտելու, և որ կա կոնկրետ ձևավորված բացասական դիրքորոշում Սահմանադրության այնպիսի հնարավոր փոփոխությունների վերաբերյալ, որոնք որևէ կերպ կառնչվեն այս պահին ՍԴ-ում գործող կազմի լիազորություններին, և հայտնել է, որ ՍԴ-ն կարգելափակի այդպիսի նախաձեռնությունները։ Գ. Մուրադյանն ասել է նաև, որ եթե չփոխվի ՍԴ իր նշած մեծամասնությունը, ապա ՍԴ-ն չի տրամադրի Հրայր Թովմասյանի նկատմամբ այնպիսի քրեադատավարական սահմանափակումներ, որոնք կապված կլինեն նրա ազատության սահմանափակման հետ: Գ. Մուրադյանը կանխարգելիչ կերպով հայտարարել է, որ եթե ՍԴ-ն կայացնի որոշում ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի որոշակիության չափանիշներին անհամապատասխանության կամ իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության՝ Սահմանադրությանը անհամապատասխանության վերաբերյալ, ապա այդ որոշումը պետք է կատարվի, և որևէ մեկը կամ որևէ մարմին չի կարող այն շրջանցել։

Հիշեցնեմ, որ 21.06.2019թ. ՀՀ Սահմանադրական դատարանը քննության է ընդունել Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի, 300.1-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը, և դատաքննություն է նշանակվել 2019 թվականի օգոստոսի 29-ին: 08.07.2019թ. ՀՀ Սահմանադրական դատարանը քննության է ընդունել ընդհանուր իրավասության դատարանի (քրեական գործ թիվ ԵԴ/0253/01/19, մեղադրյալներ՝ Ռ. Քոչարյան, Յ. Խաչատուրով, Ա. Գևորգյան) դատավոր Դ. Գրիգորյանի դիմումը ՀՀ Սահմանադրական դատարան՝ որոշելու ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը (20.05.2019թ. որոշում), դատաքննություն է նշանակվել 2019 թվականի օգոստոսի 29-ին: Իսկ արդեն 18.07.2019թ. Սահմանադրական դատարանը խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով հիշյալ գործերի վարույթները կասեցնելու և Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկի հանձնաժողովին դիմելու մասին որոշում է կայացրել:

Հաշվի առնելով ինչպես Գ. Մուրադյանի հայտարարությունները, այնպես էլ Ռիգա կատարած այցի ընթացքում ՀՀ ՍԴ անդամների կողմից ներհայկական հարցերը օտարերկրյա գործընկերների հետ քննարկելու դատապարտելլի պահվածքը՝ ակնհայտ է, որ Սահմանադրական դատարանի անդամներն այս գործով ունեն կանխակալություն և կողմնակալություն։ Ակնհայտ է, որ ՍԴ վարույթում գտնվող գործի մասին ՍԴ պատվիրակության մեջ ընդգրկված ՍԴ կազմի մեծամասնության կողմից վարված նման քննարկումն ու արտահայտած դիրքորոշումները կասկածի տակ են դնում նրանց՝ Ռ. Քոչարյանի գործով անկողմնակալությունը և հետևաբար այդ գործի քննությանը մասնակցելու կարողությունը՝ որպես անաչառ և անկողմնակալ դատարան։

Այս փաստերը հիմք են տալիս հանգելու ողջամիտ հետևության, որ ՍԴ-ում առկա է/ձևավորվել է խմբավորում, որը կոնկրետ հարցերի վերաբերյալ հանդես է գալիս որպես ձևավորված մեծամասնություն և, ըստ այդմ, պայմանավորում է ՍԴ որոշումները։ Հիշյալն ակնհայտորեն կասկածի տակ է դնում ՍԴ անունից գործող այդ մեծամասնության անկողմնակալությունն ու անկախությունը, ըստ էության գործ ունենք կոնկրետ հարցերով ՍԴ մեծամասնության արդեն ձևավորված դիրքորոշումների հետ, որոնք պատեհ պահին պետք է ձևակերպվեն որպես ՍԴ որոշում։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ Ազգային ժողովը ՍԴ-ում քննվող հիշյալ գործով հանդես է գալիս որպես պատասխանող կողմ և չի կարող հանդուրժել կողմնակալ և կանխակալ մեծամասնության կողմից որոշումների դակումը, դիմել եմ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ խնդրելով քայլեր ձեռնարկել գործադիր իշխանության տրամադրության տակ գտնվող՝ վերը նշված կասկածները հիմնավորող կամ փարատող անհրաժեշտ փաստաթղթերը Ազգային ժողովին տրամադրելու համար։ Որպես այդ խնդրանքի հիմնավորում ներկայացրել եմ այն ակնհայտ իրողությունը, որ Ազգային ժողովի անունից հանդես եկող ներկայացուցիչը չի կարող և իրավասու չէ միանձնյա որոշելու ՍԴ-ում քննվող գործի շրջանակներում ԱԺ-ի բոլոր դիրքորոշումները, և եթե Ազգային ժողովում գործող մեծամասնությունը կամ գոնե մեկ պատգամավոր ունի կասկածներ ՍԴ անունից գործող կազմի՝ որպես անկողմնակալ և անաչառ դատարան գործելու կարողության վերաբերյալ, ապա բոլոր անհրաժեշտ միջոցները պետք է գործադրվեն այդ կասկածները փարատելու կամ հաստատելու վերաբերյալ ապացույցների ձեռք բերման համար։ ԱԺ նախագահին խնդրել եմ նաև պահանջել ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հնարավորինս մանրամասն տեղեկատվություն Ռիգայում հիշյալ հանդիպման ընթացքում տեղի ունեցած զեկույցների և քննարկումների մասին:

Նույն՝ ԱԳՆ-ից հիշյալ հանդիպման վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալու և ԱԺ-ին փոխանցելու խնդրանքով դիմել եմ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Արդյունքների մասին կտեղեկացնեմ հաջորդիվ»: