Էրդողանի այցի ընթացքում Թուրքիան և Ուկրաինան կնքել են 6 պայմանագիր

Լուրեր

16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ուկրաինա այցի շրջանակներում 2 երկրների միջև 6 պայմանագիր է ստորագրվել. գրում է ermenihaber-ը:

Թուրքիայի ու Ուկրաինայի նախագահների և 2 երկրների պատվիրակությունների միջև տեղի ունեցած հանդիպում-բանակցությունների արդյունքում կառավարությունների միջև ստորագրվել են հետևյալ փաստաթղթերը՝

1. Ազատ առևտրի համաձայնագրի բանակցությունների վերաբերյալ հուշագիր

2. Ռազմական ոլորտում ֆինասնական համագործակցության համաձայնագիր

3. Ֆինանսական օգնության իրականացման արձանագրություն

4. Վարորդական իրավունքների փոխադարձ ճանաչման և փոխանակամն պայմանագիր

5. Թուրքիայի Արտակարգ իրավիճակների վարչության ու Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայության միջև փոխըմբռնման հուշագիր

6. Թուրքիայի նախագահականի արխիվային վարչության ու Ուկրաինայի պետական արխիվային ծառայության միջև համագործակցության արձանագրություն:

Նշենք, որ Թուրքիա-Ուկրաինա բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստին մասնակցելու նպատակով փետրվարի 3-ին Կիև մեկնած Էրդողանը մի շարք հանդիպումներ է ունեցել Ուկրաինայի ղեկավարության հետ: