2019 թ. ընթացքում ավտոմեքենա օտարած ֆիզիկական անձինք մինչև ապրիլի 20-ը պետք է ներկայացնեն եկամտահարկի տարեկան հաշվարկ և վճարեն եկամտահարկ. ՊԵԿ

Լուրեր

02.10.2026 | 18:19
Ֆրանսիան հրաժարվել է հաստատել Բաքվի հետ ՆԱՏՕ-ի գործընկերության ծրագիրը, Թուրքիան էլ արգելափակել Հայաստանի ծրագիրը․ Politico
02.10.2026 | 18:10
Ադրբեջանցին պիտի դատապարտվի այստեղ, և գերիների հետ փոխանակման հարցը քննարկվի․ Գառնիկ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 18:02
Կարեն Նալբանդյանն ու Հենրիկ Նալբանդյանը կաշխատեն միջազգային խաղերում
02.10.2026 | 17:51
ԱԺ-ում քննիչ հանձնաժողով է ստեղծվել Հայ Առաքելական եկեղեցում առաջացած ճգնաժամն ուսումնասիրելու համար
02.10.2026 | 17:42
Փաշինյանի ելույթը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 17:33
Հրապարակվել են վարորդական վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
02.10.2026 | 17:22
«Չորս օր առաջ ինձ ասել են, որ թուրքեր են փախել․ հող ու ավազ եմ տանում դիրքեր»․ Շաքիի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 17:14
ԵՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության հույս ունենք․ Օվերչուկ
02.10.2026 | 17:05
Ստյոպա Մկրտչյանը խաղադաշտ է վերադարձել տևական ընդմիջումից հետո
02.10.2026 | 16:58
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորել է Երևանի դատարանի նախագահ Ժորա Չիչոյանը
02.10.2026 | 16:57
Չթողեցին առաջ գնանք, մենք էլ որսորդական հրացաններով էինք․ բնակիչը՝ ադրբեջանցուն վնասազերծելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 16:49
Կարևորում ենք կառուցողական երկխոսությունը հայկական արտադրանքի արտահանման ու տարանցման խոչընդոտների վերացման ուղղությամբ․ Փաշինյան
02.10.2026 | 16:41
Պատի տակով եկել, գոմ ա մտել, տունը նստած եմ եղել․ Շաքիի բնակչուհի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 16:34
Ինչո՞ւ է ԱԱԾ-ն ադրբեջանցի զինծառայողի անօրինական սահմանահատման մասին իրազեկել այն բանից հետո, երբ ՀՀ քաղաքացի է վիրավորվել
02.10.2026 | 16:30
«Պրոմաք»-ից պետք է բռնագանձել 643.8 մլն դրամ․ հայտնաբերված տեխնիկան հանձնվել է ՊՆ-ին․ ՀԿԱԾ
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում  է, որ 2019 թվականի հունիսի 25-ին Ազգային ժողովի կողմից ընդունված ՀՕ-68-Ն օրենքի համաձայն՝ այն ֆիզիկական անձինք, ովքեր 2019 թվականի հունիսի 29-ից հետո այլ ֆիզիկական անձանց օտարել են 365 օրվա ընթացքում ձեռք բերված ավտոմեքենա կամ ավտոմեքենաներ (այդ թվում՝ առաջին դեպքով), պարտավոր են մինչև գործարքին հաջորդող տարվա ապրիլի 20-ը հարկային մարմին ներկայացնել եկամտային հարկի տարեկան հաշվարկ և վճարել եկամտային հարկը՝ օտարված ավտոմեքենայի պայմանագրային արժեքի 1% -ի չափով, բայց ոչ պակաս, քան ավտոմեքենայի շարժի­չի յուրաքանչյուր ձիա­ուժ հզորության հա­մար 150 դրամից, իսկ շարժիչի հզորությունը կիլովատերով արտահայտված լինելու դեպքում՝ համապատասխան հզորության նկատմամբ կիրառվում է 1.36 գործակից։

ՀՀ հարկային օրենսգրքի կիրառության իմաստով՝ Օտարումը՝ դա մեկ անձից մեկ այլ անձի ապրանքի սեփականության իրավունքի փոխանցումն է որևէ ձևով կատարվող հատուցմամբ (այդ թվում՝ մասնակի) կամ անհատույց»։ Հետևաբար, նվիրատվության գործարքը նույնպես համարվում է օտարում, որի մասով առաջանում է եկամտային հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորություն։

Այսպիսով, 2019 թվականի հունիսի 29-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հարկվող գործարք իրականացրած ֆիզիկական անձինք մինչև 2020 թվականի ապրիլի 20-ը ներառյալ պարտավոր են բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնել 2019 թվականի եկամտային հարկի տարեկան հաշվարկ և վճարել եկամտային հարկը, ինչի համար անհրաժեշտ է ․

 1․  հարկային մարմնից ստանալ հարկ վճարողի հաշվառման համար և կնքել հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու պայմանագիր

  • այցելելով հարկային մարմնի ցանկացած սպասարկման բաժին,

կամ

  • առցանց եղանակով՝ մուտք գործելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ (https://file-online.taxservice.am/pages/loginPage.jsf)  հղումով,

   2․  կատարել եկամտային հարկի վճարումը՝

    բանկային ծառայության միջոցով՝  900008000490 միասնական հաշվին, պարտադիր նշելով  ֆիզիկական անձի անուն, ազգանունը և  հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)։