Պոլսի նորընտիր պատրիարք Սահակ Մաշալյանը «Սաբահ»-ի հետ զրույցում ԱՄՆ Սենատի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը որակել է որպես անբարոյական քայլ, քանի որ այն ուղղված է Հայկական հարցի միջոցով Թուրքիայի վրա ճնշում գործադրելուն: «Որպես հայ՝ մենք վշտացած ենք, որ այն տառապանքը, որ տեղի է ունեցել այս հողերում 100 տարի առաջ, օգտագործվում է օտար պետությունների խորհրդարանների կողմից որպես …

