Ռազմական ոստիկանությունը մի տեղ է, որտեղ կորզվում են ցուցմունքներ․ Ժաննա Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Տարիներ շարունակ մենք՝ իրավապաշտպաններս, հայտարարում ենք Ռազմական ոստիկանության այն վիճակի մասին, որտեղ զինվորը միայն խոշտանգվում և բռնության է ենթարկվում: Բանակում մահվան դեպքերին ու պատճառներին նվիրված քննարկման ժամանակ այս մասին ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:

«Վահրամ Ավագյանի դեպքով ևս զորամասի հրամանատարն ինձ ասաց, որ 35-40 զինվորին տարել-լցրել են Ռազմական ոստիկանություն: Այսինքն՝ Ռազմական ոստիկանությունը մի տեղ է, որտեղ տանում-լցնում են և ինչ ուզում՝ անում են, և այդ նույն ցուցմունքները, որ կորզվում են այնտեղ, դրվում են մեղադրանքների հիմքում»,- համոզմունք հայտնեց իրավապաշտպանը:

Նրա խոսքով՝ մինչև ներսից չխոսեն խնդիրների մասին, այդ կառույցները չեն առողջանա:

«Պետք է ասեմ, որ նույն Ազգային ժողովը և վերահսկողական այլ կառույցներ խորությամբ չեն պատկերացնում՝ բանակում ինչ է կատարվում, ինչպես են քննվում գործերը, ինչպես են տեղի ունենում հանցագործությունները, որովհետև մինչև հիմա կոծկվում են: Եվ տեսաք, որ պաշտպանության նախարարը ոչ մի բառ չի ուզում ասել, երբ հրապարակումներ կան էլիտար զորամասի մասին»,- հավելեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: